Եթե իմ փոխարեն այս դահլիճում լիներ ադրբեջանցի կամ թուրք դիվերսանտ, հիմա նա ազատ տանը թեյ խմելիս կլիներ․ Մալյան
«Եթե դատարանը կայացնի մեղադրական վերդիկտ, ապա մենք բոլորս՝ ողջ հանրությունը, կունենա պաշտոնական կնիքով փաստաթուղթ, որ քպ կուսակցության քաղաքական հայացքը դավաճանությունն է և հետագա քաղաքական գործունեությունը կբխեցնենք այդ վերդիկտից։ Հանրությունն էլ տեղյակ կլինի, որ չի կարելի դավաճաններին քննադատել»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում Նարեկ դատական նիստի իր եզրափակիչ ելույթում ասաց Նարեկ Մալյանը։
«Արդյո՞ք ՔՊ կուսակցության քաղաքական հայացքը դավաճանությունն է։ Այս հարցի պատասխանն այս դատավարության անկյունաքարն է Ըստ նրա ՝ հանրությունը համոզվեց, որ դատարանների»։
Մալյանը հայտնեց, որ այս հարցի պատասխանը ստանալու համար պաշտպանական կողմը դատարան է հրավիրել քպ վարչության կազմից որևէ անձի, որը իրավասու կլիներ այս հարցին պատասխանել։
«Եթե քպ-ում համարում են, որ իրենց քաղաքական հայացքը դավաճանությունը չէ, ապա դատարանը կկայացնի արդարացման վերդիկտ»։
Մալյանն իր ելույթում արեց հրապարակային դատավարության ընթացքում ամենացավալի արձանագրությունը․ « Հանրությունը համոզվեց՝ Երևանի դատարանների գործելաոճը լրիվ նույնն է։ Եթե իմ փոխարեն այս դահլիճում լիներ ադրբեջանցի կամ թուրք դիվերսանտ, որը հայ է սպանել, հիմա նա ազատ տանը թեյ խմելիս կլիներ»։
Նշենք, որ դատարանը Նարեկ Մալյանի գործով վերդիկտը կկայացնի վաղը, ժամը 12։00-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան