Որոշ հոգևորականներ շոու-պատարագներ են անում Ոսկեպարի եկեղեցում. Փաշինյան
«Այսօր էլ եմ ասում՝ մենք սերում ենք Կիլիկիայից, հայկական բարձրաբանդակից, Վանի թագավորությունից, բայց մենք պետք է այսօրվա աշխարհին նայենք Վանի թագավորության աշտարակի՞ց, թե Հայաստանի Հանրապետության Աշտարակից»,- Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց. «Ես և Հայաստանի կառավարությունն ընդունում է, որ Խոր Վիրապից մի քանի մետր այն կողմ Թուրքիան է։ Հայաստանի կառավարության համար այս արձանագրումը անվտանգության ապահովման համար կարևորագույն միջոց է։ Ռազմավարական ընտրությունը հենց սրա մեջ է։
Երբ ասում ենք, որ Խոր Վիրապից մի քանի մետր այն կողմ Թուրքիա չկա, ընդունում ենք պատմական Հայաստանը, իսկ երբ ասում ենք՝ Խոր Վիրապից մի քանի մետր այն կողմ Թուրքիան է, ընդունում ենք իրական Հայաստանը։
Նույն մոտեցումն է նաև Ոսկեպարի դեպքում է, որովհետև, երբ դու չես համաձայնում դնել սահման քո ու ուրիշի միջև, դու քեզ խառնում ես ուրիշին, ուրիշին էլ հնարավորություն ենք տալիս մտնել մեր ինքնիշխան տարածք։ Ես ասում եմ՝ այդ ճանապարհը մենք պետք է փակենք։
Սա մենք պետք է արձանագրենք որպես ռազմավարական մշտականություն։
Որոշ հոգևորականներ, որ հիմա հիշել են Ոսկեպարում եկեղեցի կա, շոու-պատարագ են անում, քանի՞ անգամ են այս ընթացքում այդ եկեղեցու մասին հիշել ու քանի անգամ են այնտեղ պատարագ արել։ Սա ստենդա՞փ է, ես չեմ հասկանում»։
Փաշինյանը նշեց, թե ասում են՝ այս կառավարությունը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. «Մենք իրականում Հայաստանի տարածքային ամբողջականությունն ենք ճանաչել, և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու փաստը մեզ անհրաժեշտ է Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար, որովհետև Հայաստանի տարածքային ամբողջականությունը պարփակված է Ադրբեջանով։ Եթե դու չես ճանաչում իրենց տարածքային ամբողջականությունը, դու քո տարածքային ամբողջականությունը, քո երկրի գոյությունը չես ճանաչում»։
Հարակից հրապարակումներ`
- Տավուշցիները ձեզ են սպասում, մարդիկ անորոշության մեջ են. Ընդդիմադիր պատգամավորը՝ Փաշինյանին
- Փաշինյանի տարօրինակ շարժումները՝ ընդդիմադիրների ելույթերի ժամանակ
- Տուր մի տրվեք Փաշինյանի տավտալոգիային
- Որևէ որոշում չկա, բայց Փաշինյանն Ադրբեջանի դեսպանի պարտականությունները ստանձնած՝ հայ ժողովրդին ամեն օր սպառնում է. Մանուկյան
- Մետաքսե Հակոբյան. Փաշինյանը դեղին մամուլի արքայից չդարձավ երկրի գլուխ
- Կրեմլում հույս ունեն, որ Պուտինն ու Փաշինյանը անձամբ կքննարկեն երկկողմ հարաբերությունները
- Բաղանիսի և Բերքաբերի հանրությունը մինչև հիմա զարմացած են՝ ինչ էր եկել իրենց ասելու Նիկոլ Փաշինյանը. Գեղամ Նազարյան
- Փաշինյանը բորբոքվեց ադրբեջանցիների իրավունքների համար՝ «հայ կինը ու ադրբեջանցի կինը նույն օրը հղի են եղել»
- Ալիևը Փաշինյանին հանձնարարել է խաղաղ կարգավորել Հայաստանի կապիտուլյացիան
- Ժողովրդավարության բաստիոն հռչակած երկրում դրա լուծոմը հեռացումը, ընտրությունները, նոր կառավարությունն է. Արծվիկ Մինասյանը՝ Փաշինյանին
- Տարբերակները քննարկվում են. Փաշինյանը՝ ստեղծագործական միությունների շենքերի մասին
- Սուրենյանց. Փաշինյանը խոստովանում է, որ անգամ միակողմանի և նվաստացուցիչ զիջումները խաղաղություն չեն երաշխավորելու
- Մենք չենք ուզում վիճել Ռուսաստանի հետ. Փաշինյան
- 2022 թ.-ին հասկանալի դարձավ, որ 1996-98 թվականներին մեր վզին գցած վզկապով մեզ քարշ են տալիս դեպի կառափնարան. Նիկոլ Փաշինյան
- ԼՂ նախկին վերնախավի որոշ ներկայացուցիչներ չեն ուզում հրաժարվել Հայաստանում թշնամական հարվածների փարոսիկի դերից.Փաշինյան
- Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար. Նիկոլ Փաշինյան
- Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշից, բայց դա չի երաշխավորում, որ ՀՀ-ի վրա նոր հարձակում չի լինի. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան