Նիկոլ Փաշինյան․ Քեռին պուճուր վախտ ինձ շոկոլադ տվել ա
«Այսօր մարդիկ ինձ ասում են՝ պետական համակարգը չի աշխատում։ Շաբաթներով, ամիսներով թղթերը դրած չեն ստորագրում, որովհետև ասում են՝ բա որ գան բռնեն, բայց սա էլ նրանից է, որ որակավորման խնդիր կա։ Մարդը չգիտի ՝ ճիշտ է ստորագրելը,թե՝ ոչ, սա խնդիր է»,- այս մասին ԱԺ-ում, խոսելով կոռուպցիայից, ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Ասում են՝Ալեն Սիմոնյանի ընտանիքի անդամին խնդրում են․․․։իմ վարաչապետության օրոք իմ ընտանիքի անդամը դատվել ա, դուք մտածո՞ւմ եք՝ քեռին պուճուր վախտ ինձ շոկոլադ չի տվել, հիմա վարչապետ եմ դառել վրե՞ժ եմ լուծում։ Քեռին շոկոլադ տվել ա, բա որ խոսում ենք ՝ օրենքի առաջ բոլորի հավասարության մասին, էդ ինչ ա դա։ Ասում են՝ էս ինչը քաղբանտարկյալ է, էն ինչը քաղբանտարկյալ ա, կներեք, դուք ինչի՞ քաղբանտարկյալ չեք։ Դրանով ասում եք, որ ստեղ մնացել ա էն ընդդիմությունը, որն իշխանությանը ոչ մի բանով չի սպառնում, ձեր ինքնագնահատականը զարմանալի ա»,- ասաց Փաշինյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին