Ռուբեն Մխիթարյանը՝ Ասրյանին. Գոնե վերջին հանգի Ա տառի կանոնը պահելու համար ասեիք՝ զորքը գոռար «Աննա՛»
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, արձագանքելով զինված ուժերի ողջույնի «ուռա»-ն «կեցցե»-ով փոխարինելուն, ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանին.
«ԳՇ պետ Ասրյան, այս փոքրիկ լեկցիան քո համար եմ գրում:
Մարտական բացականչությունը շատ կարևոր ոգևորող ազդեցություն ունի բոլոր ժամանակներում և բոլոր ազգերի մոտ: Կարևոր հատկությունը այդ բացականչության հետևյալն է. այն պետք է ավարտվի Ա տառը պարունակող հանգով: Ինչու՞: Որովհետև միայն Ա տառի արտաբերման ժամանակ է մաքսիմալ բացվում մարդու բերանը և շնչառության դուրս թողնելու հետ մեկտեղ ստացվում է հստակ լսվող ու ազդեցիկ բացականչություն:
Երբ երեխան վայր է ընկնում, կամ տաք բանի է ձեռք տալիս, նա չի գոռում Եեեե տառով, կամ Ուուուու տառով, կամ Իիիի տառով: Նա բղավում է Աաաաաա, մամաաաաա, պապաաաա և այլն: Երբ տղամարդիկ վազում են իրար հարվածելու, նրանք չեն գոռում Եեեե տառով, կամ Ուուուու տառով, կամ Իիիի տառով: Հստակ լսվում է Աաաաաա: Դա դարեր ի վեր ֆիկսել են բոլորը և լոգոպեդները, և հոգեբանները, և ռազմական գործիչները:
Ախառա՛յ (եբր. Իմ ետևից) - հրեական մարտական բացականչություն:
Ուռա՛ - բազմաթիվ եվրոպական և հատկապես սլավոնական երկրների մարտական բացականչություն:
Մառա՛ - սարմատների (պարսկալեզու քոչվոր ազգ) մարտական բացականչություն:
За царя’ - ռուսական մինչ հեղափոխական մարտական բացականչություն:
Ալգա՛ (ղրղ. ղաղ. Առաջ) - ղրղզների, ղազախների և թաթարների մարտական բացականչություն:
Բանզա՛յ - ճապոնական մարտական բացականչություն:
Ալլահ Ակբա՛ր - իսլամական մարտական բացականչություն:
За родину, за Сталина’ - սովետական պատերազմական մարտական բացականչություն:
ԳՇ պետ, հասկանում ես, չէ՞, որ «Կեցցե» բացականչույթյունը նվազագույնը չի համապատասխանում ընդունված ու փորձված մարտակոչերի ձևին: Նախկինում հայերը օգտագործել են « Օն յառա՛ջ» (միայն առա՛ջ) բացականչությունը, որը նույնպես շատ տիպիկ է եղել: Ի՞նչ «Կեցցե» այ ախպեր: Ի՞նչը «Կեցցե»: Ախր մասնագիտական ո՞ր վերլուծության արդյունքում «Կեցցե»:
Հ.Գ. Գոնե վերջին հանգի Ա տառի կանոնը պահելու համար ասեիք զորքը գոռար «Աննա՛», կամ «Հրա՛չ»: Նիկոլի կնգա կողմը ֆիկսեիք, անցնեիք առաջ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա