Մայր Աթոռն առնվազն խախտել է պատվիրանից մեկը՝ «մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
«Արդեն մի քանի օր է, ինչ բուռն զարգացումներ ենք տեսնում հոգևոր դասում»,- Ազգային ժողովում Հայաստանի կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկումից հետո ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Նա նշեց, որ «օրերս Մայր Աթոռը կեղծ լուր էր տարածել՝ իբր Հայաստանի իշխանությունները պատրաստվում են տարածքներ հանձնել Տավուշի մարզից»։
«Սա բացահայտ կեղծ լուր էր ու ակնհայտորեն իրենց այդ խոսույթով Մայր Աթոռը խախտել էր Աստծո պատվիրաններից առնվազն մեկը՝ «մի՛ ստիրը» ու ստել էր»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։
«Այստեղ ի՞նչն է ավելի էական, երբ արձագանքել էի դրան ու նշել էի, որ փաստացի ֆեյք նյուզ է տարածում Մայր Աթոռը, ինչը հարիր չէ, որպես հավատացյալ բոլորս պետք է այնպես անենք, որ Մայր Աթոռը դադարի այս քաղաքականությունը, որովհետև հավատացյալներին ստիպում է երես թեքել Հայ առաքելական եկեղեցուց իրենց շնորհիվ, սրան արձագանքել էր ընդդիմադիր արքեպիսկոպոսներից հերթականը՝ ասելով, որ մենք ենք ֆեյք նորություններ տարածում, մենք ենք ֆեյք կառավարություն։
Եթե չեմ սխալվում, վերջերս էլ նույն ընդդիմադիր արքեպիսկոպոսը նաև խոսել էր այն մասին, որ իրականում Հայաստանն է ֆեյք պետություն՝ մատնաշելով ՀՀ այն մակետը, որը վարչապետը պարբերաբար ցույց է տալիս։ Այնինչ, իրականությունն ուղիղ հակառակն է՝ սա է իսկական Հայաստանը, ու այս իսկական Հայաստանի Հանրապետության հետ է, որ բոլորս կապում ենք մեր հույսերը, ապագան։
Գիտեք ինչո՞ւ է ընդդիմադիր այս մի արքեպիսկոպոսի մոտ մեր այդ մոտեցումը որոշակի դիսոնանս առաջացրել, որովհետև իր կոլեգան՝ մյուս ընդդիմադիր արքեպիսկոպոսը, օրինակ, այդքան էլ շատ Հայաստանի հետ չի կապում իր ապագան, օրինակ, Կիպրոսի օֆշորի հետ է կապում արքեպիսկոպոսներից մեկը, դրա համար է, երբ փողերը տանում ես Կիպրոսի օֆշոր, հետո հեշտ է ասել, որ սա իսկական Հայաստան չէ»,- ասաց նա։
Հ.Գ.- Դատելով իշխանական հաճոյաստոր պատգամավորի՝ կրկին Եկեղեցու դեմ ելույթից, կրքոտ խոսքից, թե՝ Տավուշի մարզից ոչինչ չի տրվելու ադրբեջանին, պիտի եզրահանգել, որ... (շարունակեք ինքներդ, ցանկալի է մեկնաբանությունով)։
Հարակից հրապարակումներ`
- «Եթե որոշ պարգևավճարներ ստացողներ իրոք սրտացավ են, ապա Մայր Աթոռի հայտարարությունները նենգափոխելու փոխարեն, գերիներով կզբաղվեին»
- Կլինի՞ Մայր Աթոռը մի օր վեր կենա, օրինակ՝ կուսակրոնությունից խոսա. Վահագն Ալեքսանյան
- Հայաստանի Եպիսկոպոսներ և Թեմակալ Առաջնորդներ. Հայրենի հողի չարդարացված զիջումները երբեք անվտանգային միջավայր չեն կարող ապահովել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան