Տիգրան Աթանեսյան. Աշոտյանին կալանավորելու կամ կալանքից ազատելու որոշումն այլ տեղ է կայացվել
«Մենք գործ ունենք քաղաքական հետապնդման հետ։ Ես ունեմ համոզմունք, որ քաղաքական դատավարություններում, ցավոք, կոնկրետ նաև այս դեպքում, դուք չունեք իշխանություն Արմեն Աշոտյանին կալանավորելու կամ կալանքից թողնելու վերաբերյալ»,-դատարանում հայտարարեց անազատության մեջ պահվող Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Նա նշեց՝ այդ որոշումը կայացվում է այլ տեղ, բայց չգիտի, թե ինչ որոշում է այնտեղ կայացվել։
«Քաղաքական բանտարկյալի առաջ բանտի դռներն ինքնաբերաբար են բացվում։ Ես կրկնում եմ՝ կալանքը կրում է այս պարագայում պատժի բնույթ, սա քաղաքական ընդդիմադիրներին լռեցնելու, ճնշելու փորձ է, ինչը ձախողելու է»,-ասաց Աթանեսյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան