Տուր մի տրվեք Փաշինյանի տավտալոգիային
Երեկ Փաշինյանը մի վագոն սնունդ տվեց սոցցանցերին՝ ծամելու։ Մեկը՝ «պատմական Հայաստանը և իրական Հայաստանը սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար» նախադասության վերլուծությունն էր՝ վրդովմունքով։
Փաշինյանը ասաց, հասկացանք՝ ինչու. Թվաբանության դասագիրքը տեսե՞լ եք՝ թե բա բաժանման աղյուսակ, թե բա՝ 6։8=1, կամ՝ իսկ դուք տեսե՞լ եք Տավուշը ուր, իսկ Լոռին ուր... Իբր իրար հետ կապ չունեն։ Պարզ է, չէ՞։
Դուք ինչու՞ եք ընկնում, փորփրում նման խոսքը։ Խոսք էլ չէ, խոսքը ենթադրում է տրամաբանական շարադրանք։
Ցանկացած երկիր, որ ունի պատմություն, պատմական է
«Պատմական» նշանակում է «իրականում գոյություն ունեցող՝ ունեցած, ոչ մտացածին, իրական»: Այսինքն Փաշինյանն ասում է՝ իրական Հայաստանը և իրական Հայաստանը սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար։
Տավտալոգիա։ Նույնաբանություն։
Այդ ադրբեջանն է հնարել իր պատմությունը, այդ ադրբեջանի մտացածինն ու իրականը կարող եք համեմատել իրար հետ։
Հայաստանի դեպքում՝... նույն բանը ինչպես կարող է նույնը չլինե՞լ ու այդ ոչ նույնին հակառակվել։ Դա ֆանտաստիկայի ժանրից է։ Դարդերս թողած, կենցաղը թողած, բարեկամ-հարազատներին պարտադիր այցերը թողած ազգովի ընկել տավտալոգիա ենք վերլուծում։
Հա, ի դեպ՝ իմացա՞ք Լոռին ու Տավուշը ինչքան են իրարից հեռու։ Իսկ հաշվեցի՞ք, թե ձեր ձախ ձեռքը ձեզնից ինչքան է հեռու, ու աջը՝ ինչքան։
Ու երբ բան չունենաք ասելու ու ասեք՝ «տուր մի տվեք» չի... ես էլ կասեմ՝ այդ ինչու իմ վերնագրի կրկնաբանությունը տեսաք, Փաշինյանի պատմական-իրական տավտալոգիան չտեսաք։
Ա.Ո.
Հարակից հրապարակումներ`
- Պարտվողականությունը Փաշինյանի, ՊՆ, ԱԳՆ, ՄԻՊ՝ երեկվա լեզվատրամաբանությունում
- Երբ լեզուն մատնում է տիրոջը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան