Ազատություն քաղբանտարկյալներին. Քաղաքական զբոսանք Երևանի կենտրոնում
Հայաստանում առկա քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով տարբեր հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, քաղաքացիներ իրականացնում են քաղաքական զբոսանք։
«Մենք այստեղ ենք ասելու, որ Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ», «Ազատություն» վանկարկումներով նրանք շրջում են Կենտրոնի փողոցներում։
Նրանք իրենց ձեռքում ունեն Արմեն Աշոտյանի, Մամիկոն Ասլանյանի, Նարեկ Մալյանի, Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի լուսանկարները։
«Այստեղ ենք՝ ասելու չենք լռելու, ասելու, որ Հայաստանում չկա խոսքի ազատություն»,-հայտարարեց ՀՀԿ ԵՄ նախագահ Հենրիխ Դանիելյանը։
«Հայաստանը բռնապետություն է, Հայաստանում չկա խոսքի ազատություն։ Իրենց կարծիքը հայտնելու համար մարդիկ հայտնվում են բանտերում։ Ազատ խոսքի համար կալանավորված են Նարեկ Սամսոնյանը, Վազգեն Սաղաթելյանը։ Այսօր անօրինական վերդիկտ կայացվեց Նարեկ Մալյանի նկատմամբ իր ֆեյսբուքյան լայվի համար»,-հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ մարդիկ բանտում են հայտնվում բացառապես իրենց կարծիքն արտահայտելու համար, մենք ապրում ենք մի երկրում, որտեղ մարդիկ նստած են բանտում, քանի որ սիրում են իրենց հայրենիքը։ Բազմաթիվ են քաղբանտարկյալները, որոնք որևէ օրենք չեն խախտել»,-ասաց Էդգար Ղազարյանը։
Մասնակիցները նշեցին, որ երեկ դատարանի որոշմամբ երեք ամսով երկարաձգվել է Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը.
«Նա ոչ մի հանցաք չգործած մարդ է, երկար ժամանակ զրկված է ազատ խոսք արտահայտելու, գործունեություն ծավալելու, ընտանիքի հետ շփվելու հնարավորությունից։ Ազատ խոսքի համար բանտում են Նարեկ Սամսոնյանը, Վազգեն Սաղաթելյանը, ՏԻՄ ընտրություններում հաղթանակ տանելու համար բանտում է Մամիկոն Ասլանյանը։ Այս մարդիկ բանտում են, քանի որ չեն հանդուրժել ապօրինությունները, Արցախի հանձնումը։ Մենք բոլոր Նիկոլ Փաշինյանին ու նրա բորենիներին նետելու ենք պատմության աղբանոցը, չենք հանդուրժելու Արցախի հանձնումը, Հայաստանում բռնճնշումները, քաղբատրակյալների առկայությունը, հազարավոր երեխաների մսաղացի բերան ուղարկել»,-իր խոսքում հայտարարեց Դավիթ Ֆիդանյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին