Սիմուլյացիոն կենտրոնը բժիշկներին թույլ կտա չսովորել պացիենտների վրա. Անահիտ Ավանեսյան
«Նախագծով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կարողությունների մեր մեծանան մասով նախաձեռնություն է առաջրկվում»,-կառավարության նիստում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նրա խոսքով, Հայաստանում գործում է 6 կենտրոն, որոնք իրենց մաքսիմալ կարողություններով են աշխատում և նախատեսվում է ընդլայնել ծրագիրը, ներդրում իրականացնել պետական բժշկական կենտրոնում՝ հիմնելու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների նոր ծառայություններ:
Նախարարաը հայտնեց, որ նախատեսում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ստեղծել սիմուլյացիոն կրթական կենտրոն:
«Այն հնարավորություն է ստեղծվելու նորագույն հետազոտական, վիրաբուժական, վերակենդանացման ծառայությունները՝ սարքավորումներով հագեցած, իրական կյանքի իրավիճակներում ունենան կարողություններ, որ մեր թե՛ ռեզիդենտները, թե՛ օրդինատորները սովորելիս կարողանան զարգացնել իրենց գործնական հմտությունները և ավարտելիս ունակ լինեն անմիջապես բուժառուների հետ աշխատելու»,- ասաց Ավանեսյանը և հավելեց. «Այս կենտրոնում մենք անվտանգ պայմաններ ենք ստեղծելու՝ սովորելու, սխալվելու, նույն վիրահատական միջամտությունը բազմաթիվ անգամներ կրկնելու, օբյեկտիվ գնահատվելու այդ ծրագրային լուծումների շնորհիվ և ի վերջո չսովորելու պացիենտների վրա, այլ պատրաստ լինել նրանց հետ աշխատելու»։
Նախարարաը տեղեկացրեց, որ ծրագրի ընդհանուր արժեքը 550 միլիոն դրամ է, և 2025 թվականից պատրաստ են լինելու կենտրոնի դռները բացել բոլոր բժիշկների առաջ:
Փաշինյանը ճշտեց, որ այդ կենտրոնում ուսանողները և բժիշկները իրական գործիքներով մանեկենների վրա են վիրահատություն անելու։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Անահիտ Ավանեսյանը հարցաքննվել է Հակակոռուպցիոն կոմիտեում
- Հարցերի տեղատարափը բավականին նվազել է. Անահիտ Ավանեսյանը էլեկտրոնային դեղատոմսերի համակարգի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան