Դատարանը Նարեկ Մալյանին ազատազրկեց 1 տարի ժամկետով
Գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Նարեկ Մալյանին դատարանը մեղավոր ճանաչեց Քր. օրենսգրքի 329 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքի կատարման համար ու դատապարտեց ազատազրկման մեկ տարի ժամկետով։
Վճիռն ընթերցեց ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուսաննա Գզոգյանը։
«Հաշվակցել Նարեկ Մալյանի անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը 2023 թ. սեպտեմբերի 20-ից մինչև 2024 թ. ապրիլի 12-ը, նրա նկատմամբ վերջնական պատիժ սահմանել ազատազրկում 5 ամիս 7 օր ժամկետով»,-ընթերցեց դատավորը եզրափակիչ մասը։
Հիշեցնենք, որ Նարեկ Մալյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցվել է ֆեյսբուքյան ուղիղ եթերի պատճառով։
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Մալյանի գործով դատարանը հեռացավ վճիռ կայացնելու
- Եթե իմ փոխարեն այս դահլիճում լիներ ադրբեջանցի կամ թուրք դիվերսանտ, հիմա նա ազատ տանը թեյ խմելիս կլիներ․ Մալյան
- Նարեկ Մալյան․ Իրավաբանական նոնսենս է
- Դատավորը՝ Մալյանին. Քրիստոնեական սկզբունքներով մեծացած անձնավորություն եք, գիտեք, որ վիրավորել չի կարելի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին