Քաղաքագետ․ Ո՞վ է կազմակերպել արցախյան շարժումը
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է․
«Ո՞Վ Է ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ
• Թուրքական տեսանկյունից Արցախյան շարժումը և առհասարակ հայերի ազատագրական շարժումները հրահրել են թուրքերի թշնամիները՝ ռուսները։ Թուրքական տեսանկյունից հայերն իրավազուրկ ստրուկներ են և չեն կարող իրավունքներ ունենալ և ինքնուրույն դրա համար պայքարել։ Եթե գլուխ են բարձրացրել, ուրեմն հայերի տերերի՝ թուրքերի, թշնամիներն են հրահրել։
• Հայաստանում 1998-2018 թթ․ իշխած Արցախյան դինաստիայի տեսանկյունից Արցախյան շարժումը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի հայերի ինքնապաշտպանական և ինքնորոշման պայքարն էր։ Ընդամենը։
• Իրականության տեսանկյունից Արցախյան շարժումը հայ-թուրքական 1000-ամյա պատերազմի և Հայկական լեռնաշխարհի հողերի ազատագրման մի կարևոր դրվագն ու հանգրվանն էր։
• Եթե 1998-2018 թթ․ իշխած ուժերն ընդունեին իրականությունն այնպես, ինչպես կար, թուրքերը երբեք Հայաստանում իշխանություն չէին գրավի և այսօր ՀՀ ԱԺ ամբիոնից չէին հայտարարի, որ ԿԳԲ-ն է արել Արցախյան շարժումը՝ այդպիսով կրկնելով թուրքական ու ադրբեջանական քարոզչական թեզերը»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա