Քարոզչական ծուղակը մեզ գցել է մի տեղ, երբ մենք անընդհատ մեզ ցենզուրա ենք անում. Լիլիթ Բլեյան
«Մենք երկու իրականության մեջ ենք ապրում՝ այն, ինչ մեզ մատուցվում է որպես պաշտոնական իրականություն կառավարություն ծրագրերի, ելույթների միջոցով, երկրորդ իրականությունն այն է, որի մեջ ամեն օր դուռը բացում ենք մեր տնից ու դուրս գալիս»,- «Կանայք և քաղաքացիական պայքարը» խորագրով քննարկմանն ասաց երգահան, երաժիշտ Լիլիթ Բլեյանը։
Նա նշեց, որ սահմանամերձ գյուղի բնակիչները դուրս են գալիս այն իրականություն, որը որևէ կապ չունի խոստացվածի հետ, մյուսը մի օր մտնում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա ու հայտնաբերում, որ այն տեղափոխելու են ակադեմիական քաղաք ու ինքն այդ ծրագրից տեղյակ չէ։
Ըստ Լ.Բլեյանի, այսօր հայ հասարակությունն անառողջ վիճակում է, մտել է մի անառողջ փուլ, որից դուրս չի գալիս։
«Երկու օր շարունակ Ազգային ժողովում ելույթներ էին հնչում՝ ակնհայտորեն անառողջ տեքստերով։ Ելույթ ունեցողը կարող էր կացինը վերցնել, այնտեղ վտանգավոր գործողություններ աներ, ու մենք կասեինք այս մարդն ինչ-որ սխալ բաներ է անում, բայց ինքը դուրս է գալիս ու ասում է տեսքտեր, որոնք վնասում են բոլորիս՝ մեր երեխաներին, մետերիմներին, ողջ երկրին։
Ինքն այդ ամեն ինչը դնում է վտանգի տակ, մենք վեր ենք կենում ու ասում՝ սարասափելի բաներ է ասում ու գնում ենք մեր գործերին։ Սա անառողջ վիճակ է»,- ասաց արվեստագետը։
Նա նշեց, որ ուզում է վերադառնան անարդարությունը չհանդուրժելու, անարդարության դեմ ընդվզելու իրավիճակին. «Մեզ քարոզչական ծուղակը գցել է մի տեղ, որտեղ մենք անընդհատ մեզ ցենզուրա ենք անում՝ մեզ այդպես չեն հասկանա, վայ սոցցանցերում այս ինչ բանը կասեն...»։
Օրինակի համար նա հիշեցրեց օրերս գրող Մարինե Պետրոսյանի հետ կատարվածը, երբ նա ընդվզել էր տրանսպորտում, կոպիտ բառեր ասել մի կնոջ, ով ասել էր՝ «մենք լավ պետություն ունենք վերջապես և մեր հայրենիքը հիմա ազատ ա ու երջանիկ», այսինքն այդ կինը պատասխանատվություն էր կրում իր ընտրած վարչապետի համար, բայց մարդիկ հարձակվել են Մարինե Պետրոսյանի վրա։
«Այսինքն այն մարդուն, ով երկիրը հասցրել է այս կրիտիկական վիճակին, թողնում ենք գնա աշխատանքի, ելույթ ունենա, նստում է ու կորտեժով վնգալով քաղաքով անցնում է, դա մեզ համար նորմալ է, քանի որ մեզ արդեն դրել են այդ նորմայի մեջ։ Իսկ այն բնականությունը, որով պետք է չդիմանաս, այդ բնականությունը՝ այ, այ այ, ... ինչպես կարելի է»,-ասաց Լիլիթ Բլեյանը։
Նա ընդգծեց, որ մեր հասարակությունը, որպես կառույց, քանդված է մեծ հաշվով, բեկորիկներն այստեղ-այնտեղ ինչ- որ բաներ են անում, պոտենցիալ կա կազմակերպվելու, բայց այդ ամբողջը չի դառնում մի հոսանք»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան