Ինչքան շատ են զիջումները, այնքան մեծ է Ադրբեջանի ախորժակը.Կարեն Միրզոյան
Մի կողմից ունենք հայտարարություններ, որ եթե շտապ չհանձնենք ինչ-ինչ տարածքներ, ապա շուտով կլինի պատերազմ, մյուս կողմից հայտնվում է մի պաշտոնյա և ասում՝ որևէ բան չենք հանձնում, դեռ պետք է մտածենք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԳ նախկին նախարար Կարեն Միրզոյանը:
«Դատելով նրանից, որ պետական ապարատը խոսում է բազմաթիվ շուրթերից և հակասական հայտարարություններ է անում, ինձ մոտ տպավորություն է, որ իրենք էլ չեն հասկանում, թե ինչ են անում: Կա մեկ ընդհանուր մոտեցում՝ հանձնել ամեն ինչ, ինչ հնարավոր է՝ հույս ունենալով, որ այդ կրավորական կեցվածքով հնարավոր է բավարարել Ադրբեջանի ախորժակը: Մեր դառը փորձը հակառակն է հուշում, որ ինչքան շատ են զիջումները, այնքան մեծ է Ադրբեջանի ախորժակը»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Տավուշի տարածքներին և անկլավներին, Կարեն Միրզոյանն ասաց. «Երբ այսօր պետական պաշտոնյաները ներկայացնում են անկլավների խնդիրը և այնպիսի տպավորություն է, որ այդ անկլավները պատմական Ադրբեջանի անքակտելի մասն են: Իրականում այդ անկլավ կոչվածները Խորհրդային Միության ժամանակ ինչ-ինչ վարչարարական որոշումների արդյունք են: Այստեղ ինձ մոտ մի հարց է առաջանում. Եթե այդքան սրբորեն հետևում են ԽՍՀՄ օրոք ընդունված բոլոր որոշումներին, այդ թվում նաև կոլխոզի նախագահի ու շրջկոմի քարտուղարի մակարդակով ընդունված որոշումներին, ապա ինչո՞ւ չեն պահանջում ԽՍՀՄ օրոք ամենաբարձր մակարդակով որոշված և հաստատված ԼՂԻՄ-ի վերականգնումը»:
Նա նաև նկատեց, որ Ալմա-Աթայի փաստաթղթի իմաստը, որին հղում են անում ՀՀ իշխանությունները ոչ թե սահմանների ֆիքսումն է, այլ անկախ պետությունների գոյության փաստի արձանագրումը:
Հարակից հրապարակումներ`
- Ինչի՞ հիման վրա է իրականացվող այս պահին 4 գյուղերի, իսկ հետագայում 4 անկլավների հանձնման գործընթացը․ Աբրահամյան
- Ալիևի քաղաքականությունը պայթեցնելու է տարածաշրջանը. տուժելու են բոլորը. Կարեն Միրզոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան