Առանձնապես ծանր հանցագործությունների թվի 90 % աճը կապված է օրենսդրության փոփոխության հետ. Փաշինյան
«Այդ թիվը, որը հնչել է, թե առանձնապես ծանր հանցագործությունների թվի 90 % աճ կա, կապված է օրենսդրության փոփոխության հետ»,-կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը։
Նա բացատրեց, որ երբ նախկինում մարդիկ հանկարծամահ էին լինում՝ որոշակի հանգամանքներում էր քրեական գործ հարուցվում, իսկ նոր փոփոխություններով՝ բոլոր դեպքերում է հարուցվում։
Նա ասաց, թե հանցավորության դեմ պայքարը լուրջ մարտահրավեր է։
Փաշինյանի խոսքով՝ ինչքան տնտեսությունն աճում է, այդքան մարդկանց հոսքն աճում է և այն մարտահրավեր է։
«Մենք շատ զգույշ ենք զբոսաշրջիկների հետ կապված հանցագործությունների վերաբերյալ, որովհետև դա կարող է վատ իմիջ ստեղծել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։