Շատ ծնողներ երեխաներին դպրոցից տուն են տարել
Տելեգրամյան ալիքներից մեկի հրապարակած կեղծ տեղեկատվությունից հետո աժեոտաժ է սկսել ծնողների շրջանում։ Շատերը դպրոց են շտապել ու երեխաներին տուն տարել։
Panorama.am-ի թղթակիցը քիչ առաջ Ն. Աղբալյանի անվան դպրոցի մոտ էր։ Դարպասները փակ էին, բակը դատարկ էր։ Հարակից փողոցում մարդիկ միմյանց հարց ու փորձ էին անում լսածի մասին։ Մի ծնող էլ եկել էր դպրոց՝ տեղեկանալու, արդյոք երկրորդ հերթի դասերն անելու են։
Դպրոցում այսօր եղել են ԱԱԾ և ոստիկանության աշխատակիցներ։ Panorama.am-դպրոցից հայտնեցին, որ իրավապահներն արդեն հեռացել են։
Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը նշեց, որ որոշ դպրոցներում դասապրոցեսն ընթանում է։
«Իրավապահները տեղյակ են, և Ազգային անվտանգության ծառայությունը, և ՆԳ նախարարությունը։ Կխնդրեմ էդ երկու տեսչությունների մասով իրենցից պարզաբանում վերցնել»,-ասաց նա։
Ոստիկանությունից էլ նշեցին, եթե հրապարակելու ենթակա բան լինի, հաղորդագրություն կտարածեն։