Լավրով. ԱՄՆ-ը և նրա արբանյակները չեն ցանկանում թույլ տալ Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունների իրականացումը
Մինսկում ԱՊՀ-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստում քննարկվել է ասոցիացիայի պետությունների գործերին արտաքին ուժերի միջամտության հարցը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Այո, (ԱՊՀ երկրների գործերին արտաքին ուժերի միջամտության թեման - խմբ.) քննարկվել է նեղ կազմով հանդիպմանը... Բոլորն ամեն ինչ հիանալի հասկանում են։ Միացյալ Նահանգները և նրա արբանյակները փորձում են ներխուժել մեր ընդհանուր տարածքի բոլոր շրջանները՝ փորձելով խարխլել Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման պայմանավորվածությունները և չեն ցանկանում թույլ տալ, որ իրականացվեն այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Հայաստանի և Ադրբեջանի միջև Ռուսաստանի աջակցությամբ»,- ասել է Լավրովը ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։
«Հսկայական ճնշման ներքո մեր դաշնակիցները և ռազմավարական գործընկերները հավատարիմ են մնում բոլոր հիմնական սկզբունքներին, որոնց վրա հիմնված է համագործակցությունը ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, Եվրասիական տնտեսական միության և Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում: Վստահ եմ, որ ռազմավարական առումով արևմտյան գիծը դատապարտված է ձախողման»,- ընդգծել է ռուս նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- Կրեմլում հույս ունեն, որ Պուտինն ու Փաշինյանը անձամբ կքննարկեն երկկողմ հարաբերությունները
- Պեսկով. ՌԴ-ն կգնահատի Հայաստանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի բանակցությունները պաշտոնական հայտարարություններից հետո
- «Իրոք, ուզում եմ ծաղրել». Զախարովան՝ Արարատ Միրզոյանի հայտարարության մասին
- Զախարովա. Բայց պաշտոնական Երևանն ասաց, որ այս ամենը Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի պատճառով է
- Զախարովա. Հայաստանն իզուր է իրեն համեմատում ԵՄ-ի հետ
- Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով
- Կրեմլը հույս ունի, որ Երևանի քայլերն ուղղված կլինեն ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացմանը
- Զախարովան՝ Փաշինյանի մասին. Դժվար թե սեփական ժողովրդին պատերազմով վախեցնելը արդյունքի հասնելու լավագույն միջոցն է
- Երևանի ներկայիս կուրսի շարունակությունը կարող է անուղղելի վնաս հասցնել մեր դաշնակցային հարաբերություններին․ Զախարովա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին