Պուտինը Տիգրան Քեոսայանին շնորհել է վաստակավոր արտիստի կոչում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պրոդյուսեր Տիգրան Քեոսայանին շնորհել է «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ» պատվավոր կոչում։ Ռիա Նովոստի հաղորդմամբ, համապատասխան հրամանագիրը տեղադրված է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում։
Բացի այդ, Պուտինը նաև «ՌԴ վաստակավոր արտիստ» կոչում է շնորհել Ս.Ա. Գերասիմովի անվան Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական համալսարանի դոցենտ Ռենատ Դավլետյարովին:
Տիգրան Քեոսայանը կինոռեժիսոր Էդմոնդ Քեոսայանի և դերասանուհի Լաուրա Գևորգյանի որդին, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր Դավիթ Քեոսայանի եղբայրն է։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան