Տնտեսագետ. Բանկերը նվազեցրել են անշարժ գույքի վարկավորումը
«Տևական ժամանակ մեծ տեմպերով ավելացող բանկերի հիփոթեքային վարկերի շուկան տարեսկզբին պասիվացել է։ Հիփոթեքի պորտֆելը գրեթե 41 մլրդ դրամով կամ շուրջ 100 մլն դոլարով կրճատվել է»,-արձանագրում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
Նրա ներկայացմամբ, փետրվարի վերջի դրությամբ այն կազմել է շուրջ 1 տրիլիոն 33 մլրդ դրամ։
Մինչդեռ՝ նախորդ տարվա վերջին հասել էր ընդհուպ 1 տրիլիոն 74 միլիարդի։
«Հիփոթեքի շուկայի պասիվացումն ուղիղ կապ ունի անշարժ գույքի և առաջին հերթին՝ բնակարանային շուկայի հետ։ Ինչպես հայտնի է, հիփոթեքային վարկերն ակտիվացան՝ եկամտային հարկի հետվերադարձի ծրագրի շրջանակներում։ Մեծ քանակությամբ այդպիսի վարկեր տրամադրվեցին՝ չափից դուրս ծանրաբեռնելով վարկային շուկայի այդ հատվածը և ռիսկեր ստեղծելով՝ ինչպես անշարժ գույքի շուկայի, այնպես էլ՝ բանկային համակարգի համար»,-գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան