Կարելի է նման տիպային կիստա ունենալ և այդ դիսկով հարյուրավորների ասել՝ կիստա, կիստա. Փաշինյանը՝ զորակոչից ազատվելու մասին
«Մենք պետք է հանրության հետ խոսենք հիվանդությունների հենքի վրա զինծառայողների, զորակոչիկների կամ վարժական հավաքի մասնակիցների ազատումների անտրամաբանական ծավալները»,-կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը։
Նա հայտնեց, որ երբ ուսումնասիրություն են կատարել, տեսել են, որ այդ հիվանդությունների ցանկը այլևս չի համապատասխանում այսօրվա պահանջներին, նույնիսկ չնչին պրոբլեմը արձանագրվում է։
«Բայց նույնիսկ սա չէ հիմնահարցը, հետո մենք գնում տեսնում ենք՝ մեր ընթացակարգերով այդ ԷմԷռՏե կամ ԿաՏե հետազոտությունների արդյունքներն այդ գործերի մեջ չկան, չեն պահպանվում։ Հետո հնարավոր չէ նույնականացնել , թե այդ դիսկի վրա արձանագրվածը հենց այդ մարդունն է, թե ոչ։ Որովհետև կարելի է նման տիպային կիստա ունենալ և այդ դիսկով հարյուրավորների ասել՝ կիստա, կիստա»,-հայտարարեց Փաշինյանը՝ անդրադառնալով զինվորական ծառայությունից առաղջական հիմքերով ազատման դեպքերին։
Նա նշեց, որ պետք է գնան բանակի բարեփոխումների ճանապարհով, որովհետև այդտեղից է սկսվում՝ և՛ զինծառայության որակը, և՛ սոցիալ հոգեբանական հատվածները։
«Պետք է կորելացիաներ լինեն։ Սոցիալական ցանցերում հավանությունների արժանացող գրառումների, նյութերի և վարժական հավաքների ծանուցումներ ստացողների կորելացիան պետք է լինի։ Եթե այն չկա, ուրեմն ինչ-որ մի բան, ինչ-որ մի տեղ այն չէ։ Մենք սա պետք է կարգաբերենք»,- ասաց Փաշինյանը։
Նա հայտնեց, որ այդ ուղղությամբ քաղաքական որոշումներ կայացվել են, բայց պետք է դրանց իրավական լուծումը շուտ տրվի։
Հարակից հրապարակումներ`
- Առանձնապես ծանր հանցագործությունների թվի 90 % աճը կապված է օրենսդրության փոփոխության հետ. Փաշինյան
- «Ժողովո՛ւրդ ջան, կարող է դուք պետք է գնաք նստեք, ասեք՝ վայ կարկուտ ջան արի, կարկուտ ջան արի, մեք էլ դրա համար պետք է վճարենք». Նիկոլ Փաշինյան