Մարդիկ տեսնում են կոնտրաստը նախահեղափոխական հրաշամանուկների և այսօրվա բիրդանների. Քաղաքագետ
«Տոտալ անվստահություն կա այս իշխանության հանդեպ, նույնիսկ հետընտրական երկու տարիներին մենք տեսնում ենք, որ մարդիկ ուղղակի չեն հավատացել այդ «ապագա կա» տափակաբանությանը»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով վիճակագրական այն տվյալներին, որ վերջին երկու տարիներին Հայաստանը լքել է մոտ 65 հազար մարդ։
Քաղաքագետ, խոսելով արտագաղթի նման տեմպի պատճառների մասին, երեք գործոն նշեց՝ անվտանգություն, տնտեսություն, արդարություն, իսկ այս խնդիրները, իշխանությունն ապացուցել է, որ լուծել չի կարող։
«Հիմա Նիկոլ Փաշինյանը մեզ ավելի ավելի վտանգավոր, հետևանքների մասով ավելի ծանր ավանտյուրայի մեջ է ներքաշում՝ հակադրության գիծ բացելով Ռուսաստանի հետ, երկիրը դարձնելով ռազմաքաղաքական շահերի բախման կիզակետ։ Նման կերպ անվտանգային միջավայրը չի բարելավվելու։ Բացի այդ, իշխանությունը վե տարի ուներ տնտեսության կառուցվածքը փոխելու, դրանում մրցակցության բաղադրիչ ավելացնելու, շարքային մարդկանց նախաձեռնողականությունը խթանելու համար։ արվել է զրո բան։ Տնտեսության կառուցվածքը ոնց մենաշնորհային եղել է, այդպես էլ մնացել է՝ կոսմետիկ մի քանի բարեփոխումներ չհաշված։ Երրորդը՝ անարդարության զգացումը, հեղափոխության մեկ-երկու տարում կարծես ինչ-որ բան փոխվել էր։ Բայց հիմա մենք տեսնում ենք, որ հին համակարգի հետ համեմատած գուցե աբելի սարսափելի վիճակ է։ Շարքային քաղաքացիների եկամուտները փաստացի կրճատվում են, իսկ մենք ամեն օր կամ ամեն ամսվա վերջին կարդում ենք բազմաթիվ լուրեր, տեղեկություններ բաժանվող պարգևավճարների, միշայն բարձրաստիճան պաշտոնյաների բարձրացվող աշխատավարձերի մասին։ Ժողովուրդը տեսնում է, թե այսպես կոչված էլիտեն ինչպես է ծաղկում, ընդ որում այդ մարդկանց՝ այսպես կոչված նախահեղափոխական կյանքը բոլորիս աչքի առաջ է, կոնտրաստն են տեսնում նախահեղափոխական հրաշամանուկների և այսօրվա բիրդանների։ Սա չի կարող նպաստել այն միջավայրի ստեղծմանը, որ մարդիկ չլքեն երկիրը։ Հաճախ երկիրը լքում են, քանի որ մարդկանց մոտ պետականության նկատմամբ վստահության ճգնաժամ է առաջանում»,-ասաց Սուրենյանցը։
Մանրամասները՝ ձայնագրությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա