«Ժողովուրդ». Ինչ միջոցառում է նախապատրաստվում իրականացնել 150 միլիոն դրամով
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Տակավին անհայտ ճակատագրի արժանացնելով մեր ժամանակների մեկ այլ հերոս Սնուփ Դոգին անվերադարձ տրված 6 միլիոն դոլարը՝ գործադիրը որոշել է մեկ այլ վիթխարի գումար` 150 միլիոն դրամ հատկացնել նորահայտ միջոցառման համար։
Ըստ այդմ, 2024 թվականի վերջին ՄՀՀ-ում 1200 անձի հաշվով տեղի կունենա միջոցառում, որտեղ, ըստ երևույթին, հաղթող կճանաչվի թավշյա հեղափոխության հերթական «պատահական» մասնակիցը։
«Ժողովուրդ» օրաթերթը առաջիկայում կներկայացնի այս գերթանկարժեք միջոցառման գնման այլ մանրամասներ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։