«Հայաստան»-ը դեմ էր զուգընկերոջ մասին նախագծին, բայց ՔՊ-ականների նախագիծն ընդունվեց
«Մեր խմբակցության համար անընդունելի և դատապարտել է այս նախագծի երկրորդի ընթերցմամբ ներկայացված տարբերակը, ինչպես որ անընդունելի էր առաջին տարբերակը»,- Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Զարուհի Բաթոյանի, Սոնա Ղազարյանի և Ծովինար Վարդանյանի հեղինակած ««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քվեարկությունից առաջ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Նա նշեց, որ իրենք ներկայացրել էին առաջարկություններ, որպեսզի շտկվեն այն մտահոգությունները, որոնք կային հանրության մեջ, նաև բարձրացվել էին Հայ առաքելական եկեղեցու կողմից։ Սակայն դրանք անտեսվել են, արհամարհվել են։
«Հետևապես մեր խմբակցությունը դատապարտելով՝ դեմ է քվեարկում այս նախագծին»,- ասաց նա։
ՔՊ-ականների պատգամավորների հեղինակած նախագիծն ընդունվեց 57 կողմ, 25 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Մայր Աթոռ. Առավել քան մտահոգիչ է նախագծում «զուգընկեր» հասկացության նորամուծությունը
- ՔՊ-ական պատգամավորները հաստատեցին «զուգընկեր» հասկացությունն ներառող ընտանեկան բռնությունների մասին օրինագիծը