Գործ ունենք համակարգված տեղեկատվական ահաբեկման հետ. ԱԱԾ-ն դպրոցներում ահաբեկչությունների լուրերի մասին
Ապրիլի 11-ին՝ ժամը 23:00-ից արձանագրվել են հայկական «Տելեգրամ» ալիքներին ուղարկվող անանուն հաղորդագրություններ՝ իբրև Երևանի դպրոցներում ծրագրվող ահաբեկչական գործողությունների մասին։
ԱԱԾ մամուլի կենտրոնից մանրամասնում են՝ հաղորդագրությունը տեղադրվել է «Армения Конец» (@ArmeniaEnd) անվամբ նույն օրը բացված օգտահաշվից և տարածվել է «Грант Джамбазян» անվամբ փակ օգտահաշվի կողմից։
«Ըստ նախնական գնահատականի գործ ունենք համակարգված տեղեկատվական ահաբեկման հետ։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է չմատնվել խուճապի՝ նկատի ունենալով նաև, որ նման դրսևորումները կարող են կրկնվել:
Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ»,-հայտնում են ծառայությունից։
Հարակից հրապարակումներ`
- Դպրոցների հետ կապված պանիկան տեղին չէ. ԿԳՄՍՆ
- Շատ ծնողներ երեխաներին դպրոցից տուն են տարել
- Խուճապը արդեն տարածվել ա. Դպրոցներում ահաբեկչության լուրերի մասին
- Պապյան. Մի ֆեյք է տարածվում, թե իբր Երևանի դպրոցներում ահաբեկչական հարձակում է պատրաստվում