Ռուսաստանում հեղեղումներ են, Ուրալ գետի ջրի մակարդակը հասել է 1143 սմ
Ռուսաստանի մարզերում, մասնավորապես Հարավային Ուրալի շրջաններում, հեղեղումների հետ կապված իրավիճակը շարունակում է լարված մնալ։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ Օրենբուրգում Ուրալ գետի ջրի մակարդակը չորս ժամում բարձրացել է 14 սմ-ով և հասել 1143 սմ-ի։ 930 սմ մակարդակը համարվում է վտանգավոր։ Նշվում է, որ այն դեռ կարող է բարձրանալ՝ հասնելով մինչև 1165 սմ-ի։
ura.ru կայքը գրում է, որ Օրենբուրգում Ուրալ գետի ջրի մակարդակի բարձրացումը հանգեցրել է ավելի քան 10,7 հազար մարդու, այդ թվում՝ երկու հազար երեխաների տարհանման։ Օրսկում 5,1 հազար տնային տնտեսություն մնացել է ջրի տակ։
Հիշեցնենք, որ ՌԴ Օրենբուրգի մարզում ապրիլի 5-ին ճեղքվել է ամբարտակը, որը պաշտպանել է Օրսկ քաղաքը Ուրալ գետից։ Մարդկանց զանգվածային տարհանում է սկսվել Հին քաղաքից, որտեղ գտնվում են մի քանի գյուղեր, որոնք հայտնվել են ջրհեղեղի գոտի։ Տարածաշրջանում գործում է արտակարգ դրություն դաշնային մակարդակով։
ՌԴ ԱԻՆ-ից հայտնում են, որ մասնագետներն ամբողջությամբ վերականգնել են Օրսկում Ուրալ գետի ամբարտակի հատվածը, որը կոտրվել էր սելավաջրերի պատճառով։
«Ամբարտակի վնասված հատվածը վերականգնվել է, Ուրալ գետից ջուրը չի հոսում բնակելի տարածքներ»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ ասել է գործակալության զրուցակիցը։
Արտակարգ դրությունը է նաև Կուրգանի և Տյումենի շրջաններում։ Տոբոլ գետում ջրի մակարդակը, ըստ Ռոսհիդրոմետի կանխատեսումների, կգերազանցի 11 մետրը։ Որոշ շրջաններում սկսվել է բնակչության կանխարգելիչ տարհանումը։
Հարևան Ղազախստանի իշխանությունները նշում են, որ ներկայիս ջրհեղեղները ամենամեծն են վերջին 80 և ավելի տարիների ընթացքում, և երկրի որոշ շրջաններում արտակարգ դրություն է հայտարարվել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան