Նման կեղծ տեղեկություններ տարածելու միտում է նկատվում. Ժաննա Անդրեասյան
«Ես կարծում եմ, որ մենք վերջին շրջանում նաև պարբերաբար տեսնում ենք, որ նման կեղծ տեղեկություններ տարածելու միտում է նկատվում, և կարծում եմ, որ մեր ծնողները և դպրոցները խուճապի որևէ առիթ չունեն»,-կառավարության դիմաց կազմակերպած ճեպազրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով այսօր Տելեգրամով տարածվող տեղեկություններին:
Նա վստահեցրեց, որ դպրոցներում ուսումնական պրոցեսը բնականոն կազմակերպվում է, իսկ տելեգրամյան ալիքներում նշված կեղծ տեղեկատվությունը իրավապահների կողմից ուսումնասիրվում է, իրավիճակը գտնվում է շատ լուրջ ուշադրության և ուսումնասիրության ներքո։
«Նաև մեր մեդիադաշտի տարբեր փորձագետներ տարածեցին նաև պարզ տեղեկոըթյուններ, թե ինչպես կարելի է համոզվել այդ տեղեկավության կեղծ լինելու մեջ, օրինակ՝ տեսնելով, որ այն լուսանկարները, որ տարածվում էին, կրկնում են ճիշտ նույնությամբ մի քանի ամիս առաջ այլ երկրի այլ դպրոցների հետ կապված նմանատիպ տեղեկատվության տեսանկյունից»,-ասաց ԿԳՄՍ նախարարը և հավելեց. «Մենք պետք է հասկանանք, որ երբ խոսում ենք հիբրիդային պատերազմի մասին, դա մեզնից հեռու իրականություն չէ, դա մեր իրականությունն է»։
Նշելով, որ դպրոցներում տարհանման որևէ կարիք չկա՝ Անդրեասյանն ասաց. «Մենք ունեցել ենք ծնողների կողմից անհանգստություն, ծնողները, բնականաբար, այդ տեղեկությունները կարդալով և դրանք ընդունելով իբրև իրական՝ փորձել են որոշակի ճշտումներ կատարել, բայց ուսումնական պրոցեսը առավոտվա դրությամբ նորմալ կազմակերպվում է»:
Նա ասաց, որ պետք է վստահել իրավական համակարգին, եթե լրացուցիչ քայլի կարիք լինի՝ պատշաճ ժամանակում կտեղեկացնեն։
«Բայց նորից եմ կրկնում՝ ակնհայտ է արդեն իսկ, որ տարածվող տեղեկատվությունը կեղծ տեղեկատվություն է, հետևաբար այս պահին ես որևէ անհանգստանալու հիմք չեմ տեսնում, իրավապահներն էլ կարծում եմ՝ մեզ ավելի հստակ տեղեկատվություն օրվա մեջ կփոխանցեն»,- հայտարարեց նախարարը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան