Անուշ Պողոսյան. Մայր բուհի պրոֆեսորա-դասախոսական կազմը և բժշկական հանրույթը լուռ են, իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում
«Պարզվում է, որ ձեր անհատական լիցենզավորման գործընթացը, ըստ ՀՀ առողջապահության նախարարության, կազմակերպվելու է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում, քանի որ ԲԿ-ն ԱՆ ենթակայության է ( դեռ), ունի «Բժշկական զեկույցի օր», «Բուժքույրերի ուսումնական ակումբ», «Ամսագրային ակումբ» (մեջբերումը կառավարության որոշման նախագծից է, որի համար հպարտ քաղաքացիների վճարած հարկերից 550,0 մլն դրամ է հատկացվում սիմուլյացիոն կենտրոն ստեղծելու համար՝ ծրագրի առաջին փուլում, այսինքն դեռ գումարներ կհատկացվեն նաև երկրորդ փուլում»,-նշում է «Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը։
Նա մանրամասնում է՝ իհարկե, չքննարկելով Սիմուլյացիոն կենտրոնի անհրաժեշտությունը, հասկանալի չէ կամ գուցե հասկանալի է , թէ ինչու հենց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն-ը, որը ընդհամենը բազմապրոֆիլ հիվանդանոց է: Հայաստանում բուժաշխատեղների կրթությամբ և որակավորմամբ զբաղվում են ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը:
«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հիմնադրվել է 1930 թվականին, բուհի ավելի քան 1100 դասախոսներից 171-ը գիտությունների դոկտորներ են, 504-ը` գիտությունների թեկնածուներ: Համալսարանում գիտամանկավարժական աշխատանք են կատարում ՀՀ ԳԱԱ 7 ակադեմիկոսներ, բժշկական մայր բուհում այսօր կրթություն է ստանում ավելի քան 8000 ապագա բժիշկ։ Ուսումնագործնական և գիտահետազոտական աշխատանքները կազմակերպվում են գործող 100-ից ավելի ամբիոններում, Երևանի առաջատար կլինիկական բազաներում ու գիտահետազոտական կենտրոններում (ակնարկս չիմացողների համար է): Իսկ գնահատվել է՞ մայր բուհի կրթական ռեսուրսները, իսկ կարող է պարզվի, որ ստեղծվող կենտրոնը արդեն իսկ գործում է մայր բուհում և ընդամենը շատ ավելի փոքր գումարներով կարելի է արդիականացնել:
Բայց ոչ, կենտրոնը ստեղծվում է, որ ստուգի 1100 դասախոսների, 171-ը գիտությունների դոկտորների և 504-ը` գիտությունների թեկնածուների և ՀՀ ԳԱԱ 7 ակադեմիկոսների աշխատանքը՝ մեջբերում կառավարության որոշման նախագծից
«Սիմուլյացիոն կենտրոնի առավելություններից մեկը ուսումնական գործընթացի վերլուծության և գնահատման համակարգն է, որը թույլ է տալիս հստակ գնահատել առանձին կամ ընդհանուր ծրագրերի արդյունավետությունը և իրականացնել դրանց շարունակական բարելավումը»։
Հ.Գ. Մայր բուհի պրոֆեսորա-դասախոսական կազմը և բժշկական հանրույթը լուռ են, իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում»,-գրում է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան