Դպրոցների հետ կապված պանիկան տեղին չէ. ԿԳՄՍՆ
«Հայաստանի դպրոցներում բնականոն դասապրոցի կազմակերպման առումով անհանգստանալու հիմքեր չկան»,-Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Կարինե Մանուկյանը։
Նա նշեց՝ «Տելեգրամ» ալիքներով տարածվող տեղեկատվությունը, թե իբր Հայաստանի դպրոցներում ահաբեկչություն է նախապատրաստվում, ուսումնասիրվում է իրավապահների կողմից: Հորդում ենք ծնողներին և ուսուցիչներին՝ տուրք չտալ ապատեղակատվությանը, անհարկի խուճապ չտարածել:
Նախարարությունից փոխանցեցին, որ իրենք ևս որոշ ահազանգեր ստացել են, իրավապահներն ուսումնասիրում են լուսանկարը, որը տարածվում է դպրոցներում ահաբեկչության նախապատրաստման մասին տեղեկատվության հետ։
«Անհանգստանալու կարիք չկա։ Հորդորում ենք դասապրոցեսը կազմակերպել բնականոն հունով»,-ասաց Կ. Մանուկյանը՝ ընդգծելով, որ պանիկան անտեղին է։
Հղում անելով տեղեկատվական անվտանգության որոշ մասնագետների՝ նախարարությունից նշում են, որ լուսանկարը, որը տարածվում է այդ տեղեկատվության հետ, հին է և արված է այլ երկրում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Շատ ծնողներ երեխաներին դպրոցից տուն են տարել
- Խուճապը արդեն տարածվել ա. Դպրոցներում ահաբեկչության լուրերի մասին
- Պապյան. Մի ֆեյք է տարածվում, թե իբր Երևանի դպրոցներում ահաբեկչական հարձակում է պատրաստվում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան