Իսկ մենք կառավարույթուն ունե՞նք, ճիշտն ասած՝ ինձ հայտնի չէ. Թաթուլ Մանասերյան
2024թ-ի հունվար-փետրվարին, ՀՀ մշակող արդյունաբերության արտադրանքի արտադրության ծավալը 2023թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 47%-ով: Պարզվում է, որ այդ ցուցանիշին նպաստել է «Ոսկերչական արտադրատեսակների արտադրություն» ոլորտը, որտեղ աճը 49.9%-ային կետ է եղել։ Ստացվում է, որ Հայաստանում մշակող արդյունաբերությաումը փաստացի կրճատվել է մոտ 3%-ով։ Արդյունաբերության այս ճյուղը յուրաքանչյուր պետության տնտեսության հիմնական ոլորտն է և նրա վիճակի ցուցիչը։ Արդյունքում ստացվում է, որ 2023 թվականին Հայաստանում արձանագրվել է բարձր՝ 8.7 % տնտեսական աճ, իսկ տնտեսության հիմնական ճյուղում՝ փաստացի անկում։ Տնտեսության մեջ գրանցված վերոնշյալ և այլ պարադոքսալ միտումների շուրջ Panorama.am-ը զրուցեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի հետ։
Թ. Մանասերյան-Կարծում եմ, որ մենք բոլորս արդեն սովորել ենք այդ ցուցանիշներին, պարադոքսների տնտեսությանը և հասկանալի է, որ այդ արդյունքի մեծ մասն էլ վերաարտահանումն է։ Որպեսզի մարդիկ վստահ լինեն, որ այն հենց այդպես է, կարող են նայել թե տնտեսության մեջ, օրինակ, էլեկտաէներգիայի արտադրությունը ավելացե՞լ է, թե՞ պակասել, կամ սպառումն ավելացե՞լ է, թե՞ ոչ։ Չի կարող արդյունաբերությունը զարգանալ և էլեկտրաէներգիայի արտադրությունն իջնի։
Այսինքն, սրանք շատ պարզ տրամաբանական գործոններ են, որոնցով կարելի է իրական պատկերացում կազմել, թե իրականում ինչ է տեղի ունենում տնտեսության մեջ։
Panorama.am-Ձեր կարծիքով մշակող արդրյունաբերության անկումն ինչո՞վ է պայմանավորված։
Թ. Մանասերյան-Երբ խոսվում է ոսկերչական իրերի մասին և այլն և եթե դրանք արտադրվում են, ապա պետք է ունենան որոշակի ծախսեր, այդ թվում նաև իմ հիշատակած կոմունալ ծախսերը։ Բայց եթե դրանք բացակայում են, հետևաբար այն դրսից է ։ Արտահանվող հատվածում մենք ունեք աճ, բայց իրականում մենք տեսնում ենք, որ այն, մեղմ ասած, ամբողջությամբ մեր արտադրանքը չէ։ Այն, ինչն արտահանվում է, միայն Հայաստանի արտադրանքը չէ և այստեղ պետք է մի քիչ զգույշ լինենք տնտեսական ցուցանիշների հետ։
Panorama.am-Այս առումով ինչպե՞ս կգնահատեք կառավարության գործողությունները։ Վերջին տարիներին մեծ ծավալով միջոցներ են ներհոսում Հայաստան, բայց, փաստորեն, դրանք որևէ կերպ չեն գեներացվում այստեղ տնտեսության հիմնական ճյուղի՝ արդյունաբերական արտադրության մեջ։
Թ. Մանասերյան-Իսկ մենք կառավարույթուն ունե՞նք, ճիշտն ասած՝ ինձ հայտնի չէ։ Գյուղատնտեսության մասով ոչ միայն պատասխանատու անձ չունենք, այլև քաղագրարային քայլ չունենք։ Արդյունաբերության հատվածում նույնը, իրական հատվածում անկում ունենք։ Երբ ցույց են տալիս թե ավելացրել են ներդրումները, պետք է ուշադրություն դարձնել թե ներդրումները որտեղ են ավելացել։ Դրա մեծ մասը բանկային համակարգում է , ավիացիայում, հանքարդյունաբերությունում, որոնք կապ չուրնեն մշակող վերամշակող ճյուղերի հետ, այն լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս։
Հարակից հրապարակումներ`
- Քիչ է խոսվում, որ Հայաստանից դուրս եկող ռուսական կապիտալն Ադրբեջան էլ է գնում. Թաթուլ Մանասերյան
- Երկիրն իրականում տեր չունի.Թաթուլ Մանասերյան
- Աններելի իրավիճակ կլինի, եթե պետությունն իր պարտականությունները մոռանա. Թաթուլ Մանասերյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան