Ամեն ձև կոտրում են քեզ, որ դու քո իրական պատմությունը չպատմես. «Արցախի մայրիկներ» ՀԿ անդամ
«Բռնագաղթի ճանապարհից շատ ցավոտ պատմություններ կան։ Մարդիկ պատմում են՝ ինչեր են ապրել։ Քաղաքակիրթ աշխարհից բավականին հեռու է, ոնց որ ֆիլմ լինի, բայց իրականություն է ու այդ իրականության մասին ոնց որ չթողնեն Հայաստանում խոսենք։ Ամեն ձև կոտրում են քեզ, որ դու քո իրական պատմությունը չպատմես»,- «Կանայք և քաղաքացիական պայքարը» խորագրով քննարկմանն ասաց «Արցախի մայրիկներ» ՀԿ անդամ Լիլիթ Պետրոսյանը։
Նա նշեց, որ այսօր չեն խոսում Ստեփանակերտում բենզինի պահեստի պայթյունից տուժած ընտանիքների մասին, այն կանանց, որոնք երեխա են կորցրել, իրենց տան տղամարդկանց են կորցել. «Իրենց մեջքին ոչ ոք չկա, ընդհանրապես, իրենց մասին խոսք չկա։ Մենք խոսում ենք, բայց քիչ է դա»։
Լիլիթ Պետրոսյանի խոսքով, իրենց պայքարը ծավալուն է՝ արցախյան բարբառի պաշտպանությունից մինչև արցախցի կանանց իրավունքների պաշտպանություն, որոնք ոտնահարվում են Հայաստանի հասարակության կողմից։
«Երեխան կարող է ճանապարհին բարբառով խոսի ու իրեն շատ վատ դեմքով նայեն կամ ինչ-որ արտահայատություն ասել։ Նման մարդիկ քիչ են, բայց եթե նույնիսկ 10-ից մեկն է նման բան խոսում, դու կոտրվում ես»,- ասաց Լ.Պետրոսյանը։
Նա ընդգծեց, որ արցացխին ուզում ապրել Արցախում, բայց Հայաստանի Արցախում։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Երևանում Արցախից բռնագաղթածների նախաձեռնությամբ ընթանում է «Վըսկե ծերքեր» փառատոնը
- Մեր գերեզմանները, մեր տղաները, որ մնացին այնտեղ.Բռնագաղթած արցախցի
- Բռնագաղթած արցախցիներից 12618-ը լքել է Հայաստանը՝ նրանցից վերադարձել է 5473-ը
- Բռնագաղթածների համար երեխայի ծննդի նպաստների՝ Արցախի կարգաթվերը չեն գործի.Դավիթ Խաչատրյան
- Գաղթի ճանապարհին մահացած տատիկի ձեռքում մի բուռ հող էր ու խաչ. Ականատես արցախցի
- Բռնագաղթի ճանապարհին մեքենայից ընկած խաղալիքը հասավ երեխային
- Հղիության 40-րդ շաբաթում Ասպրամը գաղթի ճանապարհով անցել է շուրջ 36 ժամ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա