UFC 300 մրցաշարից առաջ կայացել է Արման Ծառուկյանի ու Չարլզ Օլիվեյրայի հայացքների մենամարտը
Խառը մենամարտերի (MMA) թեթև քաշային կարգում հանդես եկող Արման Ծառուկյանը և բրազիլացի Չարլզ Օլիվեյրան UFC 300 մրցաշարից առաջ հայացքների մենամարտ են ունեցել։
Ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը Լաս Վեգասում կանցկացվի UFC 300 հոբելյանական մրցաշարը, UFC-ի նախկին չեմպիոն Չարլզ Օլիվեյրայի և Արման Ծառուկյանի միջև հավակնորդների հանդիպումը կլինի հիմնականը։ Հաղթողը հնարավորություն կունենա պայքարել Իսլամ Մախաչովին պատկանող գոտու համար։
Ավելի վաղ Արման Ծառուկյանն ասել էր, որ Հայաստանը ներկայացնելու է UFC 300 մրցաշարում. «Ես ներկայացնում եմ Հայաստանը։ Իսկ շաբաթ օրը Հայաստանին հնարավորություն կտամ դիտել իմ հաղթանակը։ Ես այս հաղթանակը ձեռք կբերեմ ձեր համար, տղաներ»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր Արման Ծառուկյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան