Կառավարությունը վերանայում է զորակոչի և վարժական հավաքների ծանուցման կարգը
«Գործող օրենքի համաձայն՝ սահմանված է քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու վերադառնալու վերաբերյալ ծանուցումների իրականացումը փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով, սակայն հստակեցված չեն դրանց պատշաճ տրման ձևաչափերը»,-կառավարության նիստում ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նա զեկուցեց ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու նախագիծը:
Ըստ նախարարի՝ նախագծով կարգավորվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի և վարժական հավաքների ու զինվորական վարժանքների կազմակերպման և անցկացման շրջանակներում քաղաքացիներին տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, քաղաքացիների կողմից դրանց ստացումը հաստատող փաստաթղթերի և հանգամանքների շրջանակը:
Պապիկյանի խոսքով՝ քիչ չեն դեպքերը, երբ պատշաճ ծանուցումների չապահովման արդյունքում քաղաքացիները խուսափում են ներկայանալուց, իսկ դրա պատճառով հնարավոր չի լինում լուծել նրանց պատասխանատվության հարցերը:
Նշելով որ նույն խնդիրները կա նաև վարժական հավաքների անցկացման նախապատրաստական փուլում՝ նախարարը նշեց, որ այդ դեպքում ևս վարժական հավաք հայտարարված չլինելու պատճառաբանությամբ քաղաքացիները հրաժարվում են ներկայանալ զինկոմիսարիատ:
«Այդ նպատակով առաջարկվում է քաղաքացուն պատշաճ ծանուցման մասին փաստը հաստատող փաստաթուղթ կամ հանգամանք սահմանել, ծանուցագիրն առձեռն հանձնելու դեպքում՝ ծանուցագիրը ստանալու մասին քաղաքացու ստորագրությամբ հաստատված ստացականը, փոստային կապի միջոցով ծանուցման դեպքում ծանուցագիրը ներառող փոստային պատվիրված նամակը քաղաքացու հանձնված լինելը հաստատող փաստաթուղթ կամ էլեկտրոնային հավաստումը:
Անհատական ծանուցման դեպքում «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքով սահմանված քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկված ծանուցագիրը քաղաքացու կողմից կարդալու մասին էլեկտրոնային հավաստումը և վերջինը հրապարակային ծանուցման դեպքում օրենքով սահմանված Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում քաղաքացուն ուղղված անցագրի քաղվածքի տեղադրում»,- հայտնեց Պապիկյանը և նշեց ծանուցումների տրման հերթականությունը՝ քաղաքացուն ծանուցումն առաջնային իրականացվում է նրա պաշտոնական էլեկտրոնային փոստին՝ եթե առկա է քաղաքացու համաձայնությունը ծանուցել բացառապես պաշտոնական էլեկտրոնային հասցեով ուղարկված ծանուցագրերի միջոցով:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Եթե նույնիսկ բացակայում է այն կարդալու մասին էլեկտրոնային հավաստումը, այդ դեպքում քաղաքացին պատշաճ ծանուցված է համարվում ծանուցումը ստանալուն հաջորդող 5-րդ օրվանից: Քաղաքացու կողմից պաշտոնական էլեկտրոնային փոստ չունենալու կամ քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկված ծանուցագիրը քաղաքացու կողմից ստանալու մասին էլեկտրոնային հավաստման բացակայության դեպքում քաղաքացու ծանուցումն իրականացվում է քաղաքացուն ծանուցագիրն առձեռն կամ փոստային պատվիրված նամակով հանձնելու միջոցով:
Ծանուցագիրն առձեռն հանձնելու անհնարինության կամ առձեռն հանձնվող ծանուցագիրը ստանալուց հրաժարվելու կամ ծանուցագիրը ներառող փոստային պատվիրված նամակը քաղաքացուն հանձված լինելը հաստատող փաստաթղթային կամ էլեկտրոնային հավաստման բացակայության կամ քաղաքացու կողմից փոստային պատվիրված նամակը ստանալուց հրաժարվելու դեպքում քաղաքացու ծանուցումն իրականացվում է հրապարակային ծանուցման միջոցով՝ Կառավարության որոշմամբ սահմանված կարգով, իսկ ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում քաղաքացուն ուղղված ծանուցագրի քաղվածքը տեղադրելու օրվանից հետո 10-րդ օրը քաղաքացին համարվելու է պատշաճ ծանուցված»:
Հարակից հրապարակումներ`
- Կարելի է նման տիպային կիստա ունենալ և այդ դիսկով հարյուրավորների ասել՝ կիստա, կիստա. Փաշինյանը՝ զորակոչից ազատվելու մասին
- «Ժողովուրդ». 25-օրյա վարժական հավաքներից խուսափածների համար նախատեսված պատիժը կխստացվի
- Մինչ Փաշինյանն ու իր թիմակիցներն ինքնագոհ զվարճանքների մեջ են, Ադրբեջանը նախապատրաստություն է տեսնում` հերթական պահանջը կյանքի կոչելու համար
- Ապրիլի 1-ից մինչև հունիսի 28-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ