«Հրապարակ». Փաշինյանի հետ պարբերաբար հանդիպում ունեցող Մհեր Տերտերյանը հայտնվել է ամբաստանյալի կարգավիճակում
«Հրապարակ» թերթը գրում է.
««Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Մհեր Տերտերյանը, ով արտախորհրդարանական ուժերի թվում պարբերաբար հանդիպում է Փաշինյանի հետ, հայտնվել է ամբաստանյալի կարգավիճակում: Նա մեղադրվում է ՔՕ 195-րդ հոդվածի 1-ին մասով՝ «Ֆիզիկական ներգործություն»:
Ըստ մեղադրական եզրակացության, 2018 թ․ հոկտեմբերի 11-ին իր նախկին կնոջ՝ Նաիրա Տերտերյանի հետ Բյուրական համայնքում գործող «Ամբերդ» հյուրանոցում ընտանեկան հարցերի շուրջ վիճաբանելով, բռնության է ենթարկել` սեղմել Նաիրա Տերտերյանի պարանոցը, հարվածներ հասցրել նրան՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Գործը քննելու է Արագածոտնի դատարանի դատավոր Ժենյա Նազարյանը: «Դատալեքս» կայքում գործի մասին արդեն հրապարակում կա»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում