Նարեկ Մալյանի գործով դատարանը հեռացավ վճիռ կայացնելու
Գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Նարեկ Մալյանի գործով ընթացող դատական նիստում ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուսաննա Գզոգյանը հայտարարեց՝ դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ՝ վճիռը կայացնելու։ Այն կհրապարակվի այսօր ժամը 13։00-ին։
Մինչ այդ դատավորը հայտարարեց, որ դատարանը մեղավոր է ճանաչում Նարեկ Մալյանին Քր. օրենսգրքի 329 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքի կատարման համար։ Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը թողեց անփոփոխ։
Մեղադրողն այսօրվա նիստում պահանջեց Մալյանին ազատազրկել 3 տարի 3 ամիս ժամկետով։ Միջնորդեց խափանման միջոցը թողնել անփոփոխ՝ մինչ դատարանի վճռի ուժի մեջ մտնելը։
Հիշեցնենք, որ Նարեկ Մալյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցվել է Ֆեյսբուքյան ուղիղ եթերի պատճառով։
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն, «Նարեկ Մալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հասարակության լայն զանգվածներին հասանելի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր անհատական էջի միջոցով 2023թվականի սեպտեմբերի 19-ին «ուղիղ եթեր» հեռարձակման միջոցով, հարապարակել է տեսաձայնագրություն, որում փաստացի լուսաբանելով տվյալ պահին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում տեղի ունեցող իրադարձությունները՝ հանդես է եկել ՀՀ-ում գրանցված և գործող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների թվից կուսակցության առաջնորդին սատարող անդամների հասցեին որակող բնույթի հայհոյանքներ տալու և նրանց հարազատների նկատմամբ քողարկված վիրավորական արտահայտություններ կատարելու հրապարակային խոսքով՝ այդ կերպ քաղաքական հայացքներով պայմանավորված՝ քարոզելով և հրահրելով ատելությու ու անհանդուրժողականություն անձանց հիշյալ խմբի նկատմամբ՝ միաժամանակ հանձն առնելով պարզել և տրամադրել վերջիններիս, նրանց հարազատների տվյալներն ու բնակության հասցեները, ինչպես նաև առաջնորդել՝ որոշակի գործողությունները կատարելու համար, որպիսի հրապարակային խոսքի փաստական իմաստն ընկալվել է մի շարք հասցեատերերի կողմից, ովքեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամ նրա առանձին անդամների նկատմամբ բռնություն գործադրելու առաջարկներով մեկնաբանություններ են թողել վերը նշված տեսաձայնագրության ներքո»։
Հարակից հրապարակումներ`
- Եթե իմ փոխարեն այս դահլիճում լիներ ադրբեջանցի կամ թուրք դիվերսանտ, հիմա նա ազատ տանը թեյ խմելիս կլիներ․ Մալյան
- Նարեկ Մալյան․ Իրավաբանական նոնսենս է
- Դատավորը՝ Մալյանին. Քրիստոնեական սկզբունքներով մեծացած անձնավորություն եք, գիտեք, որ վիրավորել չի կարելի
- Նարեկ Մալյանը շատ կարևոր բաներ ունի ասելու. Ռուբեն Մելիքյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան