Քաղաքացիական պայքարի ծիլերը կան, բայց անհրաժեշտ է այս ամենը կազմակերպված բնույթ կրի. Իսայան
«Այսօր ունենք իրավիճակ, երբ մարդիկ չեն ուզում որևէ բան ասել, որպեսզի չպիտակավորվեն»,- «Կանայք և քաղաքացիական պայքարը» խորագրով քննարկմանն ասաց «Սոցիալական արդարություն» փոդքասթի հեղինակ Շաքե Իսայանը։
Նա նշեց, որ մարդը մտածում է՝ եթե որևէ դիրքորոշում հայտնի, միանգամից իր անձը, իր ընտանիքը թիրախավորվելու է։
«Սոցիալական ցանցերի բազմաթիվ հրապարակումները, ֆեյք տեղեկատվությունները, արշավները, հարձակումները, որոնք կարող են կազմակերպվել մեր անձերի, ընտանիքների նկատմամբ առոչինչ են, քան այն պրոբլեմները, որոնք մենք ունենք, իսկ այսօր այդ պրոբլեմը մեր հայրենիքի հետ է կապված»,- ասաց Շաքե Իսայանը։
Նա ընդգծեց, որ քաղաքացիական պայքարի ծիլերը կան, յուրաքանչյուրն իր տեղում, իր հատվածով, բաժին պատասխանատվությամբ փորձում է անարդարություններին, տեղի ունեցող պրոցեսներին արձագանքել, ձայնը բարձրացնել, բայց այսօր առավել քան անհրաժեշտ է, որ այս ամենը կազմակերպված բնույթ կրի։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա