Մատենադարանի շենքը չենք վաճառում, ժողովո՛ւրդ. Սարգիս Հայոցյանը՝ ակադեմիական քաղաքի նախագծի քննարկմանը
«Հայաստանում առնվազն ժամանակակից գիտությունն ու կրթությունը միշտ եղել, գործել ու զարգացել է ակադեմիական քաղաքի կամ կլաստերային տրամաբանությամբ»,-ակադեմիական քաղաքի ծրագրի առաջին փուլի ներկայացման ժամանակ ասաց ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։
Նա հայտնեց, որ ի սկզբանե բոլոր ԲՈւՀ-երը և գիտական շրջանակները եղել են Օղակաձև այգու շրջակայքում, այնուհետև զարգացման արդյունքում նրանց մի մասը տեղափոխվել է Զեյթուն թաղամաս, կրկին կլաստերի տրամաբանությամբ։
«Այս երևույթը մեր համար նոր երևույթ չէ և հիմա դրա երրորդ փուլն է տեղի ունենում»,- ասաց Հայոցյանը։
Նա նշեց, որ ամենբարձր մակարդակով հայտարարվել է, որ այն գույքը, որը կմնա Երևանում, չի օտարվելու այլ օգտագործվելու է ակադեմիական քաղաքի համար, բայց միջազգային գործընկերներին խնդրել են, որ մշակեն այդ գույքի ճիշտ կառավարման մոդելներ։
«Բայց պետք է իրարից տարանջատել այն գույքը, որն իրենից ճարտարապետական արժեք է ներկայացնում և նրանք, որոնք մաշված են և իրենցից արժեք չեն ներկայացնում»,-ասաց բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահը և հավելեց, որ յուրաքանչյուր այդ տեսակի գույքի համար օգտագործման տեսակ է մշակվելու։
Հայոցյանը նշեց, որ անկախ ակադեմիական քաղաքի ծրագրից, գիտական համայնքի համար նախատեսվում է համապետական ատեստավորումը, որը կանցկացվի 2026 թվականին, որի չափորոշիչներն ընդունվել են նախորդ տարի, բայց մինչ այդ շրջանառվել են ևս 2 տարի։
Հիշեցնենք, որ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը Panorama.am-ին հայտնել էր, որ ակադեմիական շրջանակների առաջարկներն այդ չափորոշիչների ընդունման ժամանակ հաշվի չեն առնվել և այնտեղ անիրատեսական պահանջներ կան։
«Մատենադարանի շենքը չենք վաճառում, ժողովո՛ւրդ։ Երեկվանից ինչ-որ ակտիվ շրջանառության մեջ է մտել այն։ Որտեղ մենք գիտաժողով անենք՝ այդ շենքը ենթադրելո՞ւ են, որ վաճառելու ենք»,-հայտնեց Սարգիս Հայոցյանը։
Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող gmp International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը ներկայացրեց նախնական նախագիծը։
Նա հայտնեց, որ բուն նախագծածից նաև հնարավորություն կա քաղաքն ընդլայնել և դիտարկվում է նաև տրամվայի ( մետրոյի նոր կայանի կառուցման հեռանկարը։
Հարակից հրապարակումներ`
- Ուրբաթ օրը Մատենադարանի դահլիճում կքննարկվի ակադեմիական քաղաքի ծրագիրը. ԿԳՄՍ նախարար
- Սարքեք, ես դեմ չեմ, ձեր ակադեմիական քաղաքը
- Մայրաքաղաքի կենտրոնում Թամանյանի հղացմամբ ԵՊՀ-ի շուրջ արդեն իսկ կառուցված է ակադեմիական քաղաք. Լիլիթ Գալստյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան