Համաշխարհային բանկը 2024թ.-ին Հայաստանի համար կանխատեսել է 5.5% տնտեսական աճ. Սուրեն Պարսյան
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը տելեգրամի իր միկրոբլոգում գրել է.
«Համաշխարհային բանկը (ՀԲ) հրապարակել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի տնտեսական զարգացումների վերաբերյալ զեկույց, ըստ որի՝ Հայաստանում 2024թ.-ին կանխատեսվել է 5.5%, իսկ 2025թ.-ի համար՝ 4.9% տնտեսական աճ՝ համապատասխանաբար նախորդ 4.7% և 4.5% կանխատեսման համեմատ:
2024թ.-ի համար ԵԱՏՄ երկրներից Ղրղզստանում կանխատեսվել է 4.5%, իսկ Ղազախստանում՝ 3.4% տնտեսական աճ: Համեմատաբար ցածր աճ է կանխատեսվել Ռուսաստանում և Բելառուսում, համապատասխանաբար՝ 2.2% և 1.2%:
Դիտարկվող ժամանակահատվածում տարածաշրջանի երկրներից Վրաստանում իրական ՀՆԱ-ի աճը գնահատվել է 5.2%` նախորդ կանխատեսման համեմատ նվազելով 0.4 տոկոսային կետով: Թուրքիայում կանխատեսվել է 3%, իսկ Ադրբեջանում՝ 2.3% տնտեսական աճ»:
Հարակից հրապարակումներ`
- Տրանսպորտում իրար վրա լցված տեղափոխության, ուշացումների խնդիրների լուծումը դեռևս չի ներկայացվում. Պարսյան
- Կառավարությունն այդ ամենին նայում է մատների արանքով. Սուրեն Պարսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա