Մեր շուրջ լրջագույն գործընթացներ են կատարվում, որոնք մեզ համար գոյաբանական նշանակություն ունեն. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է
«Մեր շուրջ լրջագույն գործընթացներ են կատարվում, որոնք մեզ համար գոյաբանական նշանակություն ունեն։ Սակայն Հայաստանի արտգործնախարարությունը դիրքորոշում չունի, այն դեպքում, որ ամեն օր պաշտպանություն է աշխարհից մուրում։
Արտգործնախարարությունը պետք է դատապարտեր Գազայի ցեղասպանությունը, որը կատարում է Ադրբեջանի դաշնակիցը, ում նաև զինում է մեր դեմ։
Նաև պետք է դատապարտեր Իրանի հյուպատոսության ռմբահարումը։
Դաշնակիցներ ձեռք բերելու համար պետք է նաև ինքդ քայլ կատարես։ Ու կտեսնեինք, թե դրանից հետո ինչ վիճակում կհայտնվեր Ադրբեջանը, որը պետք է մեր դիրքորոշմանը արձագանքեր, սակայն ինչը չէր կարող անել»։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը խորապես մտահոգված է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա վերջին հարձակմամբ․ ՀՀ ԱԳՆ
- Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա