Մի կողմից նույն մարդիկ ասում են՝ «սահման չկա, հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար
Տեղեկատվական անվտանգության հարցերի փորձագետ Կարեն Վրթանեսյանը, անդրադառնալով այսօր ԱԱԾ հաղորդագրությանը, որով մասնամասներ էին հայտնել ապրիլի 10-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի հատվածում տեղի ունեցած միջադեպի մասին։
Վրթանեսյանը գրել է. «Նիկոլաթուրքական անվտանգության ծառայության (նախկին ԱԱԾ) հաղորդագրությունից իմանում ենք, որ ՀՀ ժամկետային զինծառայողի նկատմամբ քրգործ են հարուցել ադրբեջանցի սահմանապահի վրա կրակելու և նրան վիրավորելու մեղադրանքով։
Ընդ որում մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար։
Եւ այսքանից հետո շատերը համառորեն շարունակում են նիկոլաթուրքական վարչակարգն ընկալել՝ որպես հայկական իշխանություն»։
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.
«Հայ մարդու ու ՀՀ քաղաքացու կյանքը փրկելու համար հայ զինվորը կրակել է Ադրբեջանի ցեղասպան բանակի վրա: Իր բարոյական ու զինվորական պարտքը կատարելու համար ՀՀ դե-ֆակտո իշխանությունը նրա դեմ քրեական հետապնդում է սկսել:
Ինչպես արդեն համոզվել ենք, Հայաստանում այժմ պաշտպանված են ադրբեջանցիները, ոչ թե հայերը: Սա միայն ավելի է խորանալու, քանի դեռ Հայաստանի ղեկավար է պարտված իշխանություն, որը ոչ մի կապ չունի հայկանան շահերի հետ:
Այս ֆոնին ԱԱԾ հապավման մեջ առաջին բառը կարելի է փոխարինել «Ադրբեջան» բառով: Այդպես ավելի մոտ է իրականությանը»։
Հարակից հրապարակումներ`
- Զինծառայողները փորձել են հատել ՀՀ պետական սահմանը և վերադարձնել հոտը՝ այդ կերպ խախտելով սահմանապահ ծառայություն կրելու կանոնները. ԱԱԾ
- Մոլորված հոտը վերադարձվել է, հովիվը նույնպես գտնվում է ՀՀ տարածքում․ ԱԱԾ-ն՝ Ներքին Խնձորեսկի միջադեպի մասին
- Ներքին Խնձորեսկում միջդիրքային փոխհրաձգություն է եղել. Աղբյուր