Ո՞վ է որոշել, որ սահմանն անցնում է այն տեղով, որը նկարագրված է ԱԱԾ հաղորդագրության մեջ. Աբրահամյան
«Ո՞վ է որոշել, որ սահմանն անցնում է այն տեղով, որը նկարագրված է ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության մեջ»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա հարց հնչեցրեց, թե արդյո՞ք Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղի է ունեցել սահմանանշում, սահմանագծում, որի հետևանքով արդեն կա իրավիճակ, երբ որ պաշտոնական հաղորդագրությունում կոնկրետ գնահատական է տրվում, թե որ հատվածով է անցնում սահմանը։
«Միայն այս հանգամանքը ցույց է տալիս այս իրավիճակի ողջ աբսուրդությունը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Տ.Աբրահամյանի խոսքով, ԱԱԾ այսօրվա հաղորդագրությունը, որոշ ժամանակ առաջ ՊՆ նմանատիպ հայտարարությունը, բավական լուրջ և վատ ազդեցություն են թողնում զինված ուժերի վրա և այն ստորաբաժանումների ու ծառայությունների, որոնք զբաղված են սահմանագծի պաշտպանությամբ կամ պահպանությամբ։
«Այն, որ իշխանությունը փորձում է կամ այս դեպքում ԱԱԾ-ն, անել հաղորդագրություններ, որոնք, ըստ իրենց, չեն լարում իրավիճակը, ասեմ՝ նախորդ անգամ Ներքին Հանդի դեպքում էլ եղավ նմանատիպ հայտարարություն, դրա մասին խոսեց Նիկոլ Փաշինյանը, բայց դա Ադրբեջանին չխանգարեց ծանր հարվածներ հասցնել ու հայկական կողմին զոհեր պատճառել»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցութան պատգամավորը։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը ապրիլի 10-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի հատվածում տեղի ունեցած միջադեպի մասին հաղորդագություն էր տարածել։
Հարակից հրապարակումներ`
- Մի կողմից նույն մարդիկ ասում են՝ «սահման չկա, հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար
- Զինծառայողները փորձել են հատել ՀՀ պետական սահմանը և վերադարձնել հոտը՝ այդ կերպ խախտելով սահմանապահ ծառայություն կրելու կանոնները. ԱԱԾ
- Մոլորված հոտը վերադարձվել է, հովիվը նույնպես գտնվում է ՀՀ տարածքում․ ԱԱԾ-ն՝ Ներքին Խնձորեսկի միջադեպի մասին
- Ներքին Խնձորեսկում միջդիրքային փոխհրաձգություն է եղել. Աղբյուր
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան