«Ժողովուրդ». Ինչու է չեղարկվել ՔՊ նիստը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության փակ նիստը երեկ ԱԺ օրակարգի «պատճառով» չեղարկվել է: Այսպիսով, ամեն հինգշաբթի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախաձեռնող խմբի փակ նիստ է անում՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ. քննարկում են կուսակցական, ներքին և արտաքին քաղաքական հարցեր:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ՝ ԱԺ նիստից հետո, նախատեսված է եղել հերթական ՔՊ նախաձեռնող նիստ, որը, սակայն, չեղարկվել է ԱԺ-ի «պատճառով»:
Բանն այն է, որ երեկ Նիկոլ Փաշինյանը, նախարարներն ու պատգամավորներն ԱԺ-ում Կառավարության ծրագրի 2023թ. կատարողականի մասին զեկույցը և օրակարգային այլ նախագծեր են քննարկել մինչև երեկո՝ 20։00-ն: Իշխանականները երեկ սպառել են ԱԺ օրակարգը և կառավարության ծրագրի կատարողականի քննարկումը, որպեսզի այսօր Փաշինյանը կրկին ստիպված չլինի գնալ ԱԺ, իսկ ԱԺ երկարատև նիստի պատճառով ՔՊ փակ նիստը երեկ չեղարկվել է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին