«Հայաստանում Նիկոլին քննադատողները չպետք է բանտեր նետվեն»․ իրազեկման ակցիա Երևանում
«Այն մարդիկ, որոնք քննադատել են Նիկոլ Փաշինյանին, ներկայացրել փաստեր այն մասին, թե ինչպես են Նիկոլ Փաշինյանը և իր թիմը վարում հակահայ քաղաքականություն, կալանավորվում են»,- այս մասին քաղաքական զբոսանքի ժամանակ հայտարարեց մասնակիցներից մեկը։
Հայաստանում առկա քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով տարբեր հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, քաղաքացիներ իրականացնում են քաղաքական զբոսանք։
«Հիշեք՝ այսօր ցանկացած քաղաքացի ունի մանդատ, որը միայն ընտրություններով չի սահմանափակվում։ Ցանկացած քաղաքացի կարող է բարձրաձայնել,թե ինչպիսի պետություն է ուզում ունենալ։ Մենք դուրս ենք եկել փողոց, որպեսզի ասենք՝ ազատ խոսք պետք է լինի , Հայաստանում Նիկոլ քննադատողները չպետք է բանտեր նետվեն»,- ասաց մասնակիցն ու թվեց քաղբանտարկյալների անունները։
Ներկաները շարունակեցին վանկարկել «Ազատություն»։
Իրազեկման ակցիայի ժամանակ հարյուրավոր քաղաքացիների բաժանվեցին թռուցիկներ՝ իրազեկելով, որ ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ։
«Հայաստանում չկա խոսքի ազատություն, բայց մենք շարունակելու ենք իրազեկման ակցիաներ իրականացել՝ ներկայացնելով քաղաքացիներին ճշմարտությունը, որից վախենում են իշխանությունները»,- ակցիայի ավարտին հայտարարեցին նախաձեռնողները։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա