Բարդ իրադարձությունները մշակույթի մեջ անմիջապես արձագանք չեն գտնում. Արվեստաբան Հայթայան
«Այսօրվա վիճակը բարդ է, որովհետև շատ բարդ է այսօր նկարիչների համար լինել նկարչության պատմական շերտի մեջ և նաև ապրել Հայաստանում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց գեղանկարիչ, արվեստաբան Արա Հայթայանը։
Նրա խոսքով, քիչ են կազակերպվում այնպիսի ցուցահանդեսներ, որտեղ երևում է հայ նկարիչների հարաբերությունը համաշխարհային տենդենցների հետ։
«Երիտասարդությունն իսկապես մեծ կարիք ունի նման ցուցահանդեսների, որպեսզի հասկանա՝ ինչպես ինքն իրեն դիտարկի համաշխարհային արվեստի կոնտեքստի հետ։
Դրանք ցուցահանդեսներն են, մշակութային միջավայրը, որպեսզի ուսանողները, սկսնակները հասկանան իրենց դիրքը, գեղագիտական կողմնորոշումները»,- ասաց արվեստաբանը։
Ըստ Հայթայանի, այդ հարցերին տեսականորեն գրեթե անդրադարձ չկա. «Ինչպես կառուցել միջմշակութային հարաբերությունները. մենք դրա տեսական բաժինը գրեթե չունենք, արվեստի բուհերում առհասարակ այդ հարցին չեն էլ մոտենում»։
Հարցին՝ մեր շուրջ տարբեր իրադարձություններ են տեղի ունենում, այդ ամենը պետք է այսօր արդեն արտացոլվեն արվեստում, Արա Հայթայանը պատասխանեց. «Մշակույթը բարդ համակարգ է, երբեմն այսպիսի բարդ իրադարձությունները մշակույթի մեջ անմիջապես չեն արձագանքվում։ Ժամանակ է պետք, որպեսզի իրենք դառնան լեզու, ասելիք։
Ոչ թե ակնկալիքեր չունեմ, ուղղակի իմանալով արվեստի ներքին խոհանոցի բարդությունը, հասկանում եմ, որ հնարավոր է շատ արագ չարձագանքվի, հետագա տարիներին նոր սկսենք քիչ-քիչ որոշ բաներ տեսնել»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան