Ա. Խաչիկյան. Ամերիկացիների սխալն այն էր, որ Ռուսաստանին մղեցին դեպի Չինաստան և հիմա կայանում է ռուս-չինական դաշինքը
«Մենք հիմա շատ ավելի վտանգավոր ժամանակներում ենք ապրում, քան Սառը պատերազմի տարիներին՝ Բեռլինյան, Կարիբյան ճգնաժամերին։ Սառը պատերազմի ժամանակ կար հավասարակշռություն, հիմա դա չկա. միջուկային հարվածի ռիսկեր կան, կողմերը շատ մոտ են իրար, տարածություն չկա, եթե անգամ տեխնոլոգիական վրիպում, մարդկային սխալ լինի, աղետը կանխելու ժամանակ չկա, մտածելու ժամանակ չկա. գերձայնային հրթիռներ են»,- «Օբյեկտիվ» հաղորդմանն ասել է քաղաքագետ Արթուր Խաչիկյանը:
Նա նշել է՝ աշխարհակարգի փոփոխությունը նախ ուժերի բաշխման փոփոխություն է:
«Որոշ պետություններ անկում են ապրում, հեգեմոններ են առաջ գալիս, հեգեմոններ են հեռանում՝ Ֆրանսիան, Անգլիան, Գերմանիան, Սովետական միություն, ԱՄՆ: Հաջորդ հեգեմոնը Չինաստանն է և ամենահեղինակավոր ռեալիստներից Միրշայմերն ասում է՝ Չինաստանը ավելի վտանգավոր է, քան էր Սովետական միությունը: Ռեալիզմը ձեզ կհուշի, որ հաջորդ մրցակցությունը, ճակատամարտը լինելու է Չինաստանի ու ԱՄՆ-ի միջև: Ինչպես ասում էր Միրշայմերը՝ ամերիկացիների սխալն այն էր, որ Ռուսաստանին մղեցին դեպի Չինաստան և հիմա կայանում է ռուս-չինական դաշինքը»,-հայտարարել է նա։
Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան