Բերդի բնակիչ. Եթե մի մետր եկան Տավուշից, հասնելու են Երևան
«Ժողովուրդը Նիկոլ Փաշինյանից պետք է պահանջի, ինչ խոստումներով եկել է իշխանության 2018-ին կամ հեռանա»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասել է Բերդի բնակիչ ազատամարտիկը։
Նա կարծում է, որ մինչ Նիկոլ Փաշինյանի կողմից՝ Տավուշի մարզից տարածքներ հանձնելու մասին հայտարարությունները, նստել են, իրար հետ հաց կերել, պայմանավորվել։
«Պատահաան նա ոչինչ չի անում։ Մեր հերոսներից Մոնթեն է ասել, եթե կորցնենք Արցախը, կկրոցնենք ողջ Հայաստանը։ Ցավոք, կորցրեցինք Արցախը։ Հիմա որպես Բերդի բնակիչ ասում եմ, եթե մի մետր եկան Տավուշից, կորցնելու ենք Հայաստանը, հասնելու են Երևան»,-ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան