
«Պատանի երաժիշտների Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը կներկայացնի Հայկ Հեքեքյանը
«Դեպի դասական Եվրատեսիլ» մրցույթում հաղթել է հոբոյահար Հայկ Հեքեքյանը; Նա կներկայացնի Հայաստանը օգոստոսի 17-ին կայանալիք «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ» միջազգային մրցույթում:
Առաջին ալիքի հաղորդմամբ, հաղթողը որոշվել է հեռուստադիտողի և հայաստանյան ու միջազգային ժյուրիի ձայների համամասնությամբ։
Հիշեցնենք, որ Առաջին ալիքը հայտարարել էր դասական երաժիշտ-կատարողների մրցույթ, «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ 2024»-ին Հայաստանի մասնակցին ընտրելու համար:
Մրցույթին կարող էին մասնակցել այն պատանիները, որոնք 2024 թ. օգոստոսի 17-ի դրությամբ կլինեն նվազագույնը 12, առավելագույնը՝ 21 տարեկան, լսումներին կարող են դիմել միայն մենակատարները:
Հայկ Հեքեքյանի կատարումը՝ այստեղ։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին