Օրվա մամուլ 09:40 13/04/2024 Հայաստան

«Հրապարակ». ՔՊ-ի համա՞ր են պատմամշակութային հուշարձան համարվող շենքից դուրս հանել մշակութային կազմակերպությունների

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մայրաքաղաքի սրտում՝ Հանրապետության 32 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձան համարվող 1876թ․-ին կառուցված շենքի դռները մոտ 10 օր առաջ փակվեցին։ Քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող այս շենքում տասնամյակներ շարունակ գործունեություն էին ծավալում մշակութային 3 կազմակերպություններ, այդ թվում՝ «ԻԿՕՄՈՍ»-ը, «Բնօրրան պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերությանը»։ Երևանի քաղաքապետարանի պահանջով այս ընկերությունները ապրիլի 5-ին դատարկել են շենքն ու լքել տարածքը։ Դեռևս պարզ չէ, թե ինչ ճակատագիր է սպասվում այս շենքին, քաղաքապետարանից «Հրապարակ»-ին ասացին, որ այն տրվելու է վարձակալությամբ, իսկ թե ում, դեռևս հայտնի չէ։

Մեր աղբյուրներն ասում են՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար է տարածքն ազատվել։ Ավելի վաղ մենք գրել էինք, որ «Քաղպայմանագիր» կուսակցության գրասենյակը Սայաթ-Նովա-Չարենց խաչմերուկից տեղափոխվում է Հանրապետության փողոց։ Տեղակայվելու է այն տարածքում, որտեղ ժամանակին ԲՀԿ-ի գրասենյակն էր` «Եվրոպա» հյուրանոցի դիմաց, իսկ վերը նշված շենքը մի քանի մետր ներքևում է։ Եթե երկու տարածք են վերցնում Հանրապետություն փողոցի վրա, ստացվում է՝ ՔՊ-ի մի «ականջը» կլինի «ՀՀԿ»-ի կողքին, մյուսը՝ «ՀՅԴ»-ի։

«ԻԿՕՄՈՍ»-ի հայաստանյան գրասենյակի նախագահ Գագիկ Գյուրջյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ դեռևս 2020թ․-ին էր պայմանագրի ժամկետը սպառվել, քաղաքապետարանը շուրջ 4 տարի էսօր-էգուց է արել ու չի երկարացրել պայմանագիրը։

«Մեր ժամկետը լրացել էր 2020թ․-ին, որից հետո խնդիրն առկախված մնաց։ Մի քանի անգամ դիմեցինք քաղաքապետարան, քննարկման փուլ անցավ, ու կրկին առկախված մնաց։ Քանի որ իրավական դաշտում մեր դիրքերը ուժեղ չի, որ կարողանանք մի բան անել, ուստի սպասում ենք տեսնենք՝ ինչ են անում»,-ասաց նա։

Շենքը 3 կազմակերպություններին անհատույց Տարոն Մարգարյանի քաղաքապետ եղած ժամանակ է տրվել վարձակալության, ժամկետն էլ 2 անգամ երկարացվել է։ Շենքն, ըստ արխիվային փաստաթղթերի, կառուցվել է 1876 թ-ին, և եղել է նահանգապետարանի վարչական շենքի մասնաշենքը, պատմական մեկ այլ դրվագով՝ մինչև 1920 թ. ծառայել է որպես Հայաստանում Պարսկաստանի հյուպատոսարան: Այնուհետև այն տրվել է Հովհաննես Թումանյանի ղեկավարած «Հայ Օգնության Կոմիտեին»։ Հետագայում այն կրկին ծառայել է, որպես մշակութային կենտրոն։
Գյուրջյանը մտահոգված է՝ ի՞նչ ճակատագիր է ունենալու այս շքեղ շենքը, որ մայրաքաղաքի կոլորիտի անքակտելի մասն է կազմում։

«Ես այդ շենքի հետ կապված մտահոգված եմ։ Պատմամշակութային հուշարձան համարվող այս շենքի երկրորդ հարկում ամբողջությամբ բնակելի տներ են, 5 ընտանիք է ապրում, ներքևի հարկում էլ հյուրանոց է։ Համալիր լուծում է պետք, եթե մենք ուզում ենք հուշարձանը պահել որպես արժեք։ Ենթադրում էինք, որ Ֆիրդուսի թաղամասի ժողովրդին բնակարաններ տան, շենքն էլ ամբողջությամբ ազատեն։ Մենք այդ խնդիրը կբարձրացնենք, եթե մեզ լսելու առիթ լինի։ Մշակութային ժառանգության պահպանության համակարգ չունի մեր երկիրը»,-նշեց Գյուրջյանը։

Ավելի վաղ այս առնչությամբ նաև հայտարարություն էր տարածել «Բնօրրանը»։ «Հաշվի առնելով մեր երկրի առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերները, մենք հանրության ուշադրությունը չենք ուզում բեկել անվտանգային և օրհասական խնդիրներից, ուստի խոր մտահոգությամբ, բայց Երևանի քաղաքապետարանի որոշմամբ լքել ենք 1964 թվականին հիմնադրված Պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերության «Բնօրրան» ՀԿ-ի 60-ամյա գործունեության հասցեն (Հանրապետության 32)։ Պատմամշակութային հուշարձան համարվող կառույցի ճակատագիրը մեզ և հանրությանն անհայտ է, իսկ այն իր մշակութային գործառույթով պահպանելու ջանքերը` անտեսված»,-գրված է հայտարարության մեջ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}