Ոսկեպարում աղոթք բարձրացրեցին երեկ զոհված զինծառայողների համար
Ոսկեպարում այսօրվա հավաքը Տեր Շավարշ քահանա Սիմոնյանն առաջարկեց սկսել տերունական աղոթքով։
«Միասին կասենք «Հայր մերն»-ն ու երեկ զոհված մեր տղաների համար աղոթք կբարձրացնենք։ Քրիստոս, որդի աստծո, որ ներողամիտ ես ու բարեգութ, Արարչական սիրովդ գթա հոգիներն հանգուցյալ ծառայեցոց: Եւ մանավանդ հիծիր, Տեր, հայրենիքի համար նահատակաված բոլոր քո զավակներին».-իր խոսքում նշեց Տեր Շավարշ քահանան։
Հիշեցնենք, որ հավաքը կազմակերպել է Ոսկեպարում հավաքը «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը, որը տավուշեցիների կողմից ստեղծված քաղաքացիական շարժում՝ հայրենիքի սահմանային խնդիրների լուծման ուղիներ գտնելու համար։
«Հավաքվում ենք Ոսկեպարի գյուղամեջում՝ ասելու՝ տեր ենք մեր հայրենիքին ու պետությանը։ Մենք թշնամուն զիջելու հող չունենք։ Արյունով ազատագրված տարածքները ստորագրությամբ չպիտի հանձնվեն։ Ոսկեպարը մեր հաղթանակի խորհրդանիշն է»,-ասված է նախաձեռնության տաածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում:
Վթարի հետևանքով զոհվել է 4 զինծառայող, վիրավորում է ստացել 20 զինծառայող։
Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասի (Մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ձևավորվել է քննչական խումբ և իրականացվում է նախաքննություն ողբերգական ելքով դեպքի ամբողջական հանգամանքները, վթարի պատճառները պարզելու նպատակով։
Հարակից հրապարակումներ`
- Հավաք Ոսկեպարում. Մեզ համար սրբությունները, եկեղեցին, գերեզմանները վաճառքի ենթակա չեն
- ՊՆ. Ողբերգական վթարից տուժած 20 զինծառայողներից 13-ը տեղափոխվել են զինվորական հոսպիտալներ, 7-ը բժշկական լուրջ միջամտության կարիք չունեն
- Ողբերգական վթարից զոհված զինծառայողները
- Երկու զինծառայող ունեն թեթև մարմնական վնասվածք․ ՊՆ խոսնակը՝ զինվորական «Կամազի» վթարի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան