Ուրալները զինվորների միջոցներով վերանորոգելու մասին լուրերի առնչությամբ ՊՆ-ն քննություն կանցկացնի
«Զինվորներն են իրենց գումարով հաճախ զինվորական մեքենաները նորոգում. վթարից տուժածի մայր» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ՀՀ ՊՆ հաշվեկշռում առկա և զինված ուժերի կարիքների համար շահագործվող բոլոր տեսակի մեքենաների տեխնիկական սպասարկման, վերանորոգման և բոլոր այլ ծախսերը բացառապես հոգում է պաշտպանության նախարարությունը։
«Նախարարության՝ այդ նպատակով հատկացրած միջոցները լիովին բավարար են: Այդուհանդերձ, պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումները հրապարակման մեջ տեղ գտած հայտարարությունների առնչությամբ կանցկացնեն ծառայողական քննություն, ինչպես նաև կկատարեն անհրաժեշտ ուսումնասիրություններ»,-նշում են պաշտպանության նախարարությունից։
Հարակից հրապարակումներ`
- Իրավապաշտպան. Կարևորը զենք ու զրահով շրջագայող Փաշինյանն ու Պապիկյանն են, մնացածը զոհեր են
- Ոսկեպարում աղոթք բարձրացրեցին երեկ զոհված զինծառայողների համար
- Ողբերգական վթարից զոհված զինծառայողները
- Վթարված ուրալը եղել է ծանրաբեռնված, որի մեջ եղել է երկու դիրքի անձնակազմ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան