Սիդնեյում առևտրի կենտրոնում հարձակման հետևանքով 5 մարդ է սպանվել
Անհայտ տղամարդը հարձակվել է Սիդնեյի Բոնդի լողափի մոտ գտնվող առևտրի կենտրոնի այցելուների վրա։ Մի քանի մարդ դանակահարվել է, հարյուրավոր մարդիկ տարհանվել են: Այս մասին հայտնում է BBC-ն։
Ավստրալական լրատվամիջոցների փոխանցմամբ, հարձակման հետևանքով զոհվել է հինգ մարդ, մի քանիսը վիրավորվել են։
Ոստիկանությունը հայտարարության մեջ ասվում է, որ «կրիտիկական միջադեպը սկսվել է այն բանից հետո, երբ մի տղամարդ կրակ է բացել»։
Երկու ականատեսներ Reuters-ին հայտնել են, որ կրակոցներ են լսել: Մեկ ուրիշը հայտնել է, որ տեսել է գետնին պառկած մի կնոջ, որը թաքնվել է ոսկերչական խանութում:
Սոցցանցերում հայտնված լուսանկարներում երևում է, թե ինչպես են, մինչ ոստիկանությունը և շտապ օգնության այլ ծառայությունների մեքենաները գալիս էին դեպի առևտրի կենտրոնի շենք, մարդիկ փախչում են այնտեղից։
Առևտրի կենտրոնն այս պահին շրջափակված է, և ոստիկանությունը հորդորում է մարդկանց խուսափել տարածքից:
AFP-ն, վկայակոչելով Նոր Հարավային Ուելսի շտապօգնության ծառայությունը, հայտնում է, որ մեկ մարդ սպանվել է ոստիկանների կողմից, ենթադրաբար հարձակվողներից մեկը:
Հարձակման դրդապատճառը դեռ պարզ չէ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան