Վահե Տեր-Մինասյան. Ծառերի հատմանը նվիրված հաղորդումը չնկարահանվեց
«Ուզում եմ տեղեկացնել, որ Երևանի կանաչապատման, ծառերի հատմանն ու փոխարինմանը նվիրված հաղորդումը, որին պետք է մասնակցեին ինչպես անկախ փորձագետները, այնպես էլ քաղաքապետարանի մասնագետները, այսօր չնկարահանհվեց»,-«Բուժինֆո» հաղորդման հեղինակ, բժիշկ Վահե Տեր-Մինասյանը։
Նրա խոսքով, ցավոք, անտեսելով նախնական պայմանավորվածությունը, նկարահանումից ժամեր առաջ, մեզ առաջդրվեցին օբեկտիվությունն ու բազմակարծությունը չապահովող պայմաններ ու պահանջներ։
«Ընդ որում, որքան էլ տարօրինակ է, նման պահանջ դրվեց տրամաբանորեն եթերի գլխավոր շահառու՝ ընդդիմադիր թիմի կողմից…
Նման իրավիճակում, ես, որպես հեռուստատետային թիմի ղեկավար, և բազմակարծությունն ու օբեկտիվությունը գնահատող քաղաքացի, որոշեցի չեղարկել նկարահանումը։
Արդյունքում.
1. Հեռուստադիտողը զրկվեց իրական փորձագիտական բանավեճից ու ինֆորմացիայից։
2. Իմ թիմի նախապատրաստական հսկա աշխատանքը ջուրն ընկավ
3. Ես, որպես երկրի քաղաքացի, հերթական անգամ համոզվեցի, որ քաղաքականությունը կեղտոտ բան է, իսկ մեր գործիչները ցավոք չեն կարողանում իրենց անձանական էմոցիաները տարանջատել հանրային գործունեությունից…
Առողջ եղեք»։
Ավլի վաղ նա տեղեկացրել էր՝ նկարահանվելու է «Բուժինֆո»-ի հատուկ թողարկում՝ նվիրված Երևանում իրականացվող «ծառահատում-ծառերի փոխարինում...» ծրագրին։ Հրավերն ընդունել են ինչպես անկախ փորձագետները, այնպես էլ քաղաքապետարանը։
Հարակից հրապարակումներ`
- 2023 թվականին բացահայտվել է 13.600 ծառի ապօրինի ծառահատման դեպք. Սևակ Մարկոսյան
- Ապօրինի ծառահատում կատարած և «Նիսան Պատրուլը» ձորը գցած վարորդները ձերբակալվել են
- «Որևէ մեկի մտքի ծայրով չանցնի, որ նոր հողազավթումներ են կարողանալու անել». Ավինյանը՝ Կենտրոնի ծառահատման մասին
- Կրկին ահազանգ՝ Երևանում նոր ծառահատումների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան